News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Եթե ինչ-որ մեկն շտապում է, կարող է գնալ: Այս մասին, այսօր՝ ԱԺ արտահերթ նիստի սկզբում հայտարարեց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը՝ անդրադառնալով նիստերն առանց ընդմիջումների անցկացնելու ՀՀԿ-ի առաջարկին:

«Մեր աշխատատեղն այստեղ է, իրապես, եթե ինչ-որ մեկն շտապում է, կարող է գնալ: Ընդմիջման ռեժիմները պետք է պահպանել, հապճեպության խնդիր չենք տեսնում»,-հայտարարեց Զոհրաբյանը:

«Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ փաշինյանն էլ հայտարարեց. «35 օրինագիծ պարունակող փաթեթը քննարկում ենք մեկ ժամանոց ընթացակարգով եւ առանց ընդմիջումների: Իսկ այդ ընդմիջումներն օգտագործվում են հասկանալու համար, թե արված առաջարկներից որն է ընդունվել, որը ոչ: Առաջարկներ կան, որ հանձնաժողովի նիստում ընդունվել է, հետո կառավարությունը դրանք մերժել է: Այս ընթացակարգով չենք հասցնում նույնիսկ գլխի ընկնել, թե ինչ է տեղի ունեցել նախագծերում»:

ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բադասարյանը հակադարձեց, որ նիստը արտահերթ է եւ նախկինում էլ եղել են դեպքեր, որ օպերատիվ աշխատելու համար լրացուցիչ նիստ է հրավիրվել. «Շտապող չկա, պատրաստ ենք աշխատել մինչեւ ուշ ժամ, բայց նաեւ առաջարկում եմ առանց ընդմիջման ռեժիմով աշխատենք»:

Ի վերջո, առաջարկը դրվեց քվեարկության եւ որոշվեց, որ ԱԺ-ն կաշխատի առանց ընդմիջման:

Նշենք, որ ԱԺ արտահերթ նիստում ներառված է 10 հարց, որոնք հիմնականում պայմանավորված են Սահմանադրական փոփոխություններով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ