News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը


«Ազգային հերոս» կոչման հարցը կարգավորելու համար հետագայում փոփոխություններ կնախաձեռնվեն Սահմանադրության մեջ: Այս մասին, այսօր՝ մարտի 23-ին, ԱԺ արտահերթ նիստում հայտարարեց Արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արթուր Հովհաննիսյանը՝ «ՀՀ պետական պարգեւների եւ պատվավոր կոչումների մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» հարցի երկրորդ քննարկման ժամանակ:

Բանն այն է, որ ՀՀ 2015 թվականին ընդունված Սահմանադրության մեջ չկա «բարձրագույն կոչում» սահմանումը, ինչը շփոթ է առաջացրել. Կառավարությունը չի կողմնորոշվում՝ «ազգային հերոս» բարձրագույն կոչումը ներառել «պատվավոր կոչումների» շարքում, թե պետական պարգեւների շարքում:

Փոխնախարար Հարությունյանը նշեց. «Այո, մենք գտանք, որ պետք է հետագայում ունենանք պարգեւատրմամբ տրվող առանձին «ազգային հերոսի» կոչում, բայց քանի որ 2015 թվականի Սահմանադրության հետ խնդիր կունենանք, որոշեցինք հարցն առկախել, հետագայում փոփոխություն նախատեսել Սահմանադրության այդ հոդվածում: Ընդ որում այդ հոդվածը կարող է փոփոխվել առանց հանրաքվեի:

Այժմ նախագծում մնացել է հին կարգավորումը, ըստ որի անձի բարձրագույն պարգեւատրումը հայրենիքի շքանշանով պարգեւատրումն է եւ նախատեսված է, որ հայրենիքի շքանշանով պարգեւատրված անձը համարվում է «ազգային հերոս»:

Արդարադատության նախարարը նշեց, որ առաջինից երկրորդ ընթերցման ընթացքում միայն մեկ առաջարկություն է եղել ՀՅԴ-ի կողմից. «Միակ առաջարկությունը սահմանափակում մտցվի, պարգեւատրումը արգելվի ոչ միայն ՀՀ նախագահի, վարչապետի, այլեւ ԱԺ նախագահի, ՍԴ նախագահի, Արդարադատության խորհրդի նախագաի համար: Մինչդեռ արգելքը դրված է միայն ՀՀ նախագահի համար, քանի որ պարգեւատրողը նախագահն է, հետեւաբար տրամաբանական չէ, որ ինքն իրեն պարգեւատրի: Մենք ավելացրինք նաեւ վարչապետին, որովհետեւ վարչապետին պարգեւատրելու համար միակ միջնորդողը հենց վարչապետն է: Այսինքն ստացվում է, որ միայն վարչապետը կարող է առաջարկել, որ ինքը պարգեւատրվի»:

Նշենք, որ հիշյալ օրենքով նախատեսվում է, որ պետական պարգեւներ եւ պատվավոր կոչումներ շնորհում է ՀՀ նախագահը, բայց նա ինքնուրույն դա չի կարող անել, պետք է լինի միջնորդություն: Իսկ նման միջնորդություն կարող են ներկայացնել 4 մարդ՝ ՀՀ վարչապետը, ԱԺ նախագահը, ՍԴ նախագահն ու Բարձրագույն դատական խորհրդի նախագահը:

Փաստաթղթով սահմանվում են պետական պարգևներով պարգևատրելու և պատվավոր կոչումներ շնորհելու դեպքերը և կարգը, հստակեցվում է համապատասխան միջնորդությամբ դիմելու իրավասություն ունեցող մարմինների շրջանակը, ամրագրվում են ՀՀ պետական պարգևով պարգևատրելու և պատվավոր կոչումներ շնորհելու վերաբերյալ միջնորդությանը ներկայացվող պահանջները:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ