News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Forbes–ը երկրորդ անգամ է հրապարակել ամենախոշոր եկամուտներն ունեցող միլիարդատերերի վարկանիշային ցուցակը։ Եկամուտները գնահատվել են համախառն եկամուտի կամ gross եկամուտի հիման վրա։ Շփոթությունից կամ անհամապատասխանություններից խուսափելու համար հաշվի չեն առնվել հարկերը, վարկերի սպասարկման ծախսերը։ Օրինակ, այդ ցուցակի առաջատարը Կիրիլ Շամալովն է, որը «Սիբուր»–ի բաժնեմասերից ստացված միջոցները ուղղել է Գազպրոմբանկի վարկի մարմանը, ընդ որում այդ վարկերն նա վերցրել էր հենց «Սիբուր»–ի բաժնեմասերի ձեռքբերման համար։

Անցած տարվա վարկանիշից այս տարվա ցուցակում կրկին ներառվել են միանգամից հինգ մարդ՝ Ալեքսեյ Մորդաշով, Վլադիմիր Լիսին, Սուլեյման Կերիմով, Միխայիլ Պրոխորով եւ Վագիտ Ալեքպերով։ Նախորդ տարվա վարկանիշի եւս մեկ մասնակից՝ Սերգեյ Գալիցկին եւս վերադարձել է այս ցուցակ, սակայն «Մագնիտ»–ի բաժնեմասերը վաճառելու գործարքը փակվել է վերջնաժամկետի ավարտից հետո։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ