News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

Հայ գործարարները մեծ մասամբ ապահովագրում են ալկոհոլային խմիչքների արտահանումը: Այս մասին են վկայում Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալության՝ 2017 թվականի տվյալները, որոնք մարտի 23-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ներկայացրեց գործակալության տնօրինության նախագահ, գործադիր տնօրեն Արմեն Շահնազարյանը:

Նրա խոսքով՝ 2017 թվականի ընթացքում կառույցը ապրանքների արտահանման ապահովագրման 99 հայտ է ստացել, որոնցից 64-ը բավարարվել է, 9-ը կասեցվել է, 26-ը մերժվել է: Ընդհանուր առմամբ, 2017 թվականին գործակալությունը 329 ապահովագրական վկայագիր է կնքել, որոնց ապահովագրական գումարը 4.534 մլրդ դրամ է կազմել՝ 2016 թվականի համեմատ ավելի քան 2 անգամ շատ, իսկ ապահովագների հավաքագրումը 39 մլն դրամ է կազմել՝ տարեկան կտրվածքով 3 անգամ ավելի:

«Թվերը վկայում են, որ 2017 թվականի հոկտեմբերին մենք արդեն գերազանցել ենք ցուցանիշների տարեկան նշաձողը, քանի որ 2017-2019 թվականներին ապահովագրական գումարը պետք է տարեկան 3 մլրդ դրամ կազմեր, իսկ ապահովագինը՝ 16.1 մլն դրամ»,- նշեց Շահնազարյանը:

2017 թվականի ընդհանուր ապահովագրական գումարից 3.356-ը կամ 74 տոկոսը Ռուսաստան ապրանքների արտահանման համար տրամադրված ապահովագրական վկայագրերն են կազմել, 816 մլն դրամը կամ 18 տոկոսը՝ ԱՄՆ, 252 մլն դրամը կամ 6 տոկոստ՝ ԱՄԷ, իսկ 110 մլն դրամ կամ 2 տոկոսը` այլ երկրներ:

Միեւնույն ժամանակ, ապահովագրական գումարի ընդհանուր ծավալից 1.891 մլրդ դրամը կամ 42 տոկոսը բաժին է ընկել ալկոհոլային խմիչքների արտահանման ապահովագրմանը, 1.117 մլրդ դրամը կամ 25 տոկոսը՝ վերամշակված սննդամթերքի, 894 մլն դրամը կամ 20 տոկոսը՝ թարմ սննդամթերքի, 392 մլն դրամը կամ 9 տոկոսը՝ տեղեկատվական տեխնոլոգիաների, 240 մլն դրամը կամ 4 տոկոսը՝ այլ ապրանքների:

2018 թվականի հունվար-փետրվար ամիսներին գործակալությունն ապրանքների արտահանման 60 ապահովագրական վկայագիր է տրամադրել, որոնց ապահովագրական գումարը 656 մլն դրամ է կազմել՝ տարեկան գրեթե 3 անգամ աճով, իսկ հավաքագրված ապահովագները՝ 8,8 մլն դրամ՝ տարեկան 5.5 անգամ աճով:

Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալությունը ստեղծվել է 2013 թվականի հոկտեմբերին՝ արտահանողներին արտասահմանյան գնորդների կողմից ապրանքների համար չվճարման ապահովագրություն տրամադրելու նպատակով: Գործակալության կողմից ապահովագրված ռիսկերի 90 տոկոսը վերագրվել են շվեյցարական SWISS RE ընկերության կողմից:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դոլարն ու եվրոն էժանացել են. նրանց է միացել ռուբլին
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 16-ին, կազմել է...
Հունվարին միջին ամսական աշխատավարձը կազմել է 267 հազար դրամ. Թունյան
2024 թվականի հունվարի համեմատ միջին աշխատավարձն աճել է 7.1 տոկոսով…
Մարտին 145 հարկ վճարող խախտել է «Անկանխիկ գործառնությունների մասին» օրենքի պահանջը, առաջադրվել է 46,6 մլն դրամ տուգանք
Պետական եկամուտների կոմիտեն ներկայացնում է 2024 թ. մարտ ամսվա ընթացքում «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքի պահանջների խախտումներ...
Positive Peace 2024. Հայաստանի ցուցանիշը բարելավվել է 9,2 տոկոսով
Տեղեկատվության ազատ հոսքը, այլոց իրավունքների ճանաչումը և կոռուպցիայի ցածր մակարդակը բարելավվել են ավելի քան 15 տոկոսով
Ռուսական «Տիմոշա» ՍՊԸ արտադրության հալվաներում հայտնաբերվել է «կադմիում». ՍԱՏՄ
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի...
Մարտին 625 հարկ վճարողի մոտ արձանագրվել է ՀԴՄ կիրառման կանոնների խախտում. տուգանքի չափը կազմել է շուրջ 280 մլն դրամ
Հացի կամ հացաբուլկեղենի արտադրության, կենցաղային կամ համակարգչային տեխնիկայի խանութի, հեղուկ և կոշտ վառելիքի առևտրի, մթերային խանութի…
Ամենաշատ