News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի վարկանիշը բարձրացնելու խնդիր կա. Հանձնաժողովի լծակներն ու գործիքակազմը բավական քիչ են մոնոպոլիաների դեմ պայքարելու համար: Այս մասին, այսօր՝ մարտի 23-ին, ԱԺ-ում «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի երկրորդ ընթերցմամբ քննարկման ժամանակ նշեց «Ելք» խմբակցության պատգամավոր Արամ Սարգսյանը:

Նրա խոսքով, Հանձնաժողովին լրացուցիչ լծակներ տալն էլ ռիսկային են մեր երկրի համար, որովհետեւ ստուգող ու վերաստուգող մարմիններն առանց այդ էլ շատ են: Այդուհանդերձ, Արամ Սարգսյանը նկատեց, որ այս օրինագիծը նախորդի համեմատ մեկ քայլ առաջ է եւ ինքը կողմ է քվեարկելու:

ԱԺ փոխնախագահ, «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանն էլ նշեց, որ պետք է կոշտ ու արդյունավետ գործիքներ տալ հանձնաժողովին, որ նրա դերը մեծանա, հատկապես գնումների գործընթացում առաջընթաց արձանագրելու համար:

«Շատ կարեւոր է շուկա մուտք գործելու եւ շուկայից դուրս գալու մատչելիության խնդիրը: Ասենք մարդն ուզում է վաճառել իր բիզնեսը եւ դուրս գալ շուկայից, բայց քանի որ ոլորտը մենաշնորհացված է, գնորդները ընդամենը 2-3-ն են, որը առաջացնում է շուկայից դուրս գալու հետ կապված խնդիրներ: Կամ ասվում է, որ մարդիկ ազատ են շուկա մտնել, կարող են ներկրել ապրանքներ, բայց որտե՞ղ են վաճառելու, եթե առեւտրական ցանցերը կենտրոնացված են: Այսինքն մեծածախ ներկրողների եւ իրացման ցանցերի տարանջատման խնդիր պետք է դրվի»:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ այս օրինագծով, ըստ ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանի, բարձրացվում է ՀՀ Մրցակցային մարմնի կարգավիճակը եւ օրենքում հստակ ամրագրվում է, որ Հանձնաժողովը հանդիսանում է անկախ ինքնավար մարմին:

Օրենսդրական փաթեթում վերանայվել են պատասխանատվության միջոցների կիրառման մեխանիզմները, դրանք արդիականացվել են եւ համապատասխանեցվել են միջազգային չափանիշներին:

«Հանձնաժողովի տեսադաշտ ենք բերում պետական պաշտոնյաների հակամրցակցային գործողությունները: Օրենքով արգելվում է պետական պաշտոնյաների կողմից հակամրցակցային գործունեության դրսեւորումը եւ հակամրցակցային իրավական ակտերի ընդունումը: Այս օրենսդրական փաթեթում մտցրել ենք նոր իրավական սահմանումներ՝ գների չհիմնավորված բարձրացում, գների չհիմնավորված նվազում, խտրական պայմանների կիրառում եւ այլն:

Բացի այդ, մրցակցության ոլորտում ավելացել են նոր իրավախախտման տեսակներ, մասնավորապես, տնտեսական գործունեության արգելված համակարգումը, ապրանքային նշանների օգտագործման միջոցով անբարեխիղճ մրցակցության դրսեւորումները եւ այլն»,-ընդգծել էր Շաբոյանը:

Նրա խոսքով, այս օրենսդրական փաթեթով ընդհանուր առմամբ ընդլայնվում է Հանձնաժողովի գործիքակազմը, ավելանում են նոր մեխանիզմներ եւ լիազորություններ, որոնք հնարավորություն կտան հակամրցակցային համաձայնությունները բացահայտել առավել արդյունավետ:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը
«Հայփոստ»-ի գլխավոր գործադիր տնօրեն Արայիկ Աբրահամյանը խոսել է կատարված աշխատանքների, ֆինանսական և որակական ցուցանիշների...  
Այս պահին ԵԱՏՄ անդամ ենք, զուգահեռաբար ԵՄ և այլ շուկաների ինտեգրման ուղղությամբ ենք աշխատում. Թունյան
Քննարկումներ միշտ լինում են, Հայաստանը հաշվի է առնում բոլոր օգուտներն ու…
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն նույնպես շարունակում է էժանանալ. Ռուբլին կայուն է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մարտի 28-ին, կազմել է…
«Այրում» գինիում գտել են սինթետիկ ներկանյութ ազորուբին. ՍԱՏՄ-ն Բելառուսից նամակ է ստացել
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինն այսօր ստացել է Բելառուսի…
Պապոյանը շվեյցարացի գործընկերոջ հետ քննարկել է փոխգործակցության ընդլայնման հնարավորությունները
Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը մարտի 27-ին ընդունել է Հարավային...
Սյունիքի, Լոռու, Կոտայքի, Գեղարքունիքի մարզերի 33 ազդակիր բնակավայրերին կհատկացվի ռոյալթիների 2 տոկոսը. Սանոսյան
2021 թվականին մեր մետաղական հանքերը բյուջե են վճարել 52 միլիարդ դրամ ռոյալթի, հիմա սա այդ 52 միլիարդի 2 տոկոսն է, և այսպես՝ ամեն տարի: Հաջորդ...
Ամենաշատ