News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Ավագ քննիչ Միքայել Զադոյանի եւ փաստաբան Գայանե Գալոյանի մասնակցությամբ 3 հազար դոլար կաշառք պահանջելու եւ ստանալու գործով այսօր՝ մարտի 23-ին, Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն եւ Նորք Մարաշի նստավայրում շարունակվեց վկա Սոս Գասպարյանի հարցաքննությունը:

Մեկ այլ քրեական գործի շրջանակում կալանքի տակ գտնվող Սոս Գասպարյանը կաշառքի գործով ամբաստանյալ Բաբկեն Գասպարյանի որդին է: Ըստ մեղադրանքի, հենց որդուն առաջադրված մեղադրանքը վերաորակելու համար էլ Բաբկեն Գասպարյանը փաստաբան Գայանե Գալոյանի միջոցով կաշառք է տվել քննիչ Միքայել Զադոյանին:

Վկան պատմեց, որ փաստաբան Գայանե Գալոյանի մոտ գնալուց հետո վերջինն ասել է, որ քննիչները 3.000 դոլար փող են ուզում՝ իր արարքը վերաորակավորելու եւ չկալանավորելու համար։

Սոս Գասպարյանը պատմեց, որ իր հայրը 3000 դոլար է տվել Գայանե Գալոյանին, փաստաբանն էլ գումարը պայուսակն է դրել: Վկան պատմեց նաեւ, որ Գալոյանն ու քննիչ Զադոյանը հետագայում իրեն այցելել են քրեակատարողական հիմնարկում,  ասել են, որ մեղադրանքի վերաորակավորում լինելու է, ուղղակի  պետք է որոշ ժամանակ սպասի։

«Վերջում հարցրեցի, ասեցի՝ բա ինչի մեղադրանքը չփոխվեց, ասեցին՝ կգնաս, դատարանում կփոխվի»,- դատարանում պատմեց վկա Սոս Գասպարյանը՝ նշելով, որ արարքը վերաորակվելու էր ինքնապաշտպանության հոդվածով։

Նշենք, որ դատավոր Մեսրոպ Մակյանն այսօր հայտարարեց նաեւ, որ Գայանե Գալոյանի մոտ առկա են մի շարք հիվանդոություններ՝ զարկերային հիպերտոնիա, շաքարային դիաբետ, բրոնխիալ ասթմա եւ այլն: Հիշեցնենք, որ դեռեւս նախաքննության փուլում փորձաքննություն էր նշանակվել՝ պարզելու համար, թե Գալոյանի հիվանդությունները համատեղելի են կալանքի հետ:

«Այս հիվանդություններն ընդգրկված չեն Կառավարության որոշմամբ՝ պատիժը կրելու հետ անհամատեղելի հիվանդությունների շարքում, իսկ բուժումը կարող է կազմակերպվել նրա՝ կալանքի տակ գտնվելու պայմաններում»,- հայտարարեց դատավոր Մեսրոպ Մակյանը։

Հիշեցնենք, որ ըստ մեղադրանքի՝ Բաբկեն Գասպարյանը որդու օգտին իրենց լիազորությունների շրջանակում գործողություններ կատարելու դիմաց Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի ավագ քննիչ Միքայել Զադոյանին եւ բաժնի պետի տեղակալ Բունիաթ Եղիազարյանին փաստաբան Գայանե Գալոյանի օժանդակությամբ եւ միջոցով տվել է առանձնապես խոշոր չափերով կաշառք: Գայանե Գալոյանը մեղադրվում է կաշառք ստանալուն օժանդակելու մեջ, իսկ Միքայել Զադոյանը՝ Գայանե Գալոյանի օժանդակությամբ եւ միջոցով Բաբկեն Գասպարյանից առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու մեջ:

Բաբկեն Գասպարյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, Գայանե Գալոյանին՝ ՔՕ 38-311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով, իսկ Միքայել Զադոյանին՝ ՔՕ 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով: Բաբկեն Գասպարյանը ստորագրությամբ ազատ է արձակվել, իսկ մյուս երկուսը կալանքի տակ են:

Բունիաթ Եղիազարյանի մասն անջատվել է քրգործից:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բելառուսում ձերբակալել են «ազատության» թեմայով բանաստեղծություններ գրող տղամարդու
Ուժայինները հրաժարվել են ձերբակալվածի ստեղծագործություններից հատվածներ մեջբերել, քանի որ դրանք «ատելություն ու վիրավորանք են հրահրում»...
Սանկտ Պետերբուրգի քոլեջում ուսուցիչը դասի ժամանակ կրակ է բացել դատարկ փամփուշտներով
Ուսուցիչը որոշել է իմպրովիզ անել և կրակ է բացել դատարկ փամփուշտներով: Աշակերտները վախեցել են և թաքնվել...
Փարիզում Իրանի հյուպատոսություն պայթուցիկներով ներխուժած տղամարդը բերման է ենթարկվել. ԶԼՄ-ներ
Հեռուստաալիքի տվյալներով՝ իրավախախտին հարցաքննում են BRI Հատուկ քննչական և արագ արձագանքման բրիգադի աշխատակիցները...
Դավիթ Տոնոյանի գործը չի ունեցել իրավական որևէ հիմք. Այս ամենը քաղաքական ուղիղ հրահանգի արդյունք է. փաստաբաններ
Արդեն 2 տարի և 7 ամիս է, ինչ կալանավորված է ՀՀ պաշտպանության նախկին…
Անհայտ անձը սպառնում է պայթեցնել Փարիզում Իրանի հյուպատոսությունը. լրատվամիջոց
Դրա տեղեկություններով՝ ոստիկանները փակել են մետրոյի վեցերորդ գիծը և շրջափակել շենքի շրջակայքը...
Արայիկ Հարությունյանի՝ «Մոշիկ» մականունով հայտնի խորհրդականը՝ ծեծկռտուքի մասնակից. 24news.am
Արայիկ Հարությունյանի օգնականն ու ընկերը եղել են ալկոհոլ օգտագործած վիճակում և իրենց պահել են ոչ պատշաճ…
Ամենաշատ