News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Երեւանի ավագանու նիստերի լուսաբանման համար մտցվում են նույն կանոնները, ինչ ԱԺ-ի պարագայում: Այս մասին, այսօր՝ մարտի 23-ին, ԱԺ արտահերթ նիստում «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» օրենքի եւ հարակից օրենքների նախագծերի փաթեթի երկրորդ ընթերցմամբ քննարկման ժամանակ նշել է Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը:

Նրա խոսքով, ԱԺ-ի դեպքում աշխատանքն ավելի արդյունավետ է, երբ խորհրդարանի աշխատանքը չեն խոչընդոտում լրագրողները:

«Յուրաքանչյուրը պետք է կարողանա անարգել իրականացնել իր գործունեությունը: Այն, որ այս պահին ուղիղ հեռարձակում է իրականացվում կից սրահում եւ լրագրողները հնարավորություն ունեն ոչ միայն տեսնել, այլեւ ձայնագրել նիստի ընթացքը, դա նրանց հնարավորություն է տալիս կատարել իրենց աշխատանքը: Մենք իրենց չեն խանգարում, իրենք էլ՝ մեզ: Նույն դրույթը ներառվում է Երեւանի ավագանու դեպքում»,-ասաց նախարարը:

Նշենք, որ մինչ այժմ լրագրողները ներկա էին լինում Երեւանի ավագանու նիստերին: Այս փոփոխության համար, ըստ ամենայնի, առիթ է հանդիսացել փետրվարի 13-ի Երեւանի ավագանու նիստը, որտեղ միջադեպ էր գրանցվել. ՀՀԿ-ական անդամները բռնություն էին կիրառել «Երկիր ծիրանի» խմբակցության անդամների նկատմամբ, ինչն արձանագրել էին այնտեղ ներկա լրագրողները:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ