News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Շվեյցարիայում Հայաստանի դեսպան Շառլ Ազնավուրը կարեւորում է Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի շփման գծում հետաքննության մեխանիզմների ձեւավորումը, եւ հույս ունի, որ Ադրբեջանը չի խոչընդոտի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից առաջարկված այս մեխանիզմների հաստատմանը: Աշխարհահռչակ շանսոնյեն այս մասին ասել է ՄԱԿ-ի ժնեւյան գրասենյակի կողմից հրատարակվող «UN Special» ամսագրին տված ընդարձակ հարցազրույցում:

Ազնավուրն անդրադարձել է ԵԱՀԿ ՄԽ-ի կողմից հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ գործադրված ջանքերին, Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների վերջին գագաթնաժողովը Շվեյցարիայում հյուրընկալելուն, ղարաբաղյան հակամարտության կարգավորման ընթացիկ հրամայականներին՝ կարեւորելով զինադադարի հաստատման եւ ամրապնդման վերաբերյալ 1994թ. եւ 1995թ. ստորագրված եռակողմ անժամկետ համաձայնագրերի պահպանմանը:

«Առանձնահատուկ երեկո Վիկտորիա հոլ սրահում» վերնագրված հարցազրույցը նվիրված է ՄԱԿ-ին Հայաստանի անդամակցությանը, ինչպես նաեւ Հայաստանի եւ Շվեյցարիայի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակի կապակցությամբ 2017թ. նոյեմբերի 24-ին Շվեյցարիայում Հայաստանի դեսպանության կողմից կազմակերպված մեծ համերգին:

Դեսպան Ազնավուրն անդրադարձել է ՄԱԿ-ին Հայաստանի անդամակցության կարեւորությանը եւ կազմակերպության շրջանակում Հայաստանի հանձնառությանը` իր մասնակցությունը բերելու համընդհանուր արժեքների վրա հիմնված համերաշխ եւ խաղաղ ապագա կերտելու միջազգային հանրության ջանքերին։ Շվեյցարիայում ՀՀ մշտական ներկայացուցիչը խոսել է նաեւ Հայաստանի ակտիվ ներգրավվածության մասին ՄԱԿ-ում եւ նրա գործակալությունների շրջանակներում ամենատարբեր ուղղություններով իրականացվող աշխատանքներին։

Անդրադարձ է կատարվել Հայաստանի մասնակցությանը ՄԱԿ կանխարգելման օրակարգին, մասնավորապես՝ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդում 2015թ. Հայաստանի նախաձեռնած Ցեղասպանության կանխարգելման վերաբերյալ բանաձևին, որը ցեղասպանությունը դատապարտում է որպես մարդկության դեմ ամենասարսափելի հանցագործություն։

ՀՀ մշտական ներկայացուցիչն անդրադարձել է նաեւ 2018թ. հոկտեմբերին Երևանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովին, որը «հավակնում է դառնալ նորանկախ Հայաստանի պատմության ամենամեծ միջոցառումը»:

Հարցազրույցի էլեկտրոնային տարբերակը կարելի է գտնել այստեղ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Այսօր էլ Ադրբեջանը շարունակում է իր վերահսկողության ներքո հայկական որևէ հետքի վերացմանն ուղղված քաղաքականությունը. ԱԳՆ
Միջազգային հանրությունը պետք է համարժեք գնահատական տա տեղի ունեցած զանգվածային ոճրագործություններին և գործարկի առկա բոլոր մեխանիզմները...
Ամենաշատ