News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

«Ելք» խմբակցությունը շատ վտանգավոր բան է ասում, երբ առաջարկում է հրապարակային դարձնել ոստիկանության զորքերի թվաքանակը: Այս մասին, այսօր՝ մարտի 23-ին, ԱԺ արտահերթ նիստում «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» օրենքի եւ հարակից օրենքների նախագծերի փաթեթի երկրորդ ընթերցմամբ քննարկման ժամանակ նշել է Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը:

«Առաջարկում եք, որ ոստիկանության զորքերի թվաքանակը լինի հրապարակային: Շատ վտանգավոր բան եք առաջարկում, որովհետեւ ոստիկանական զորքերը մեր զորքերի մի մասն է եւ կարող է ներգրավվել երկրի պաշտպանության գործում: Իսկ ստիպել տրամադրել տեղեկատվություն, որը մեր հակառակորդը սիրով կընդունի, ես կարծում եմ լավագույն ծառայությունը չեք մատուցում Հայաստանին»,-ասաց նա:

Ի պատասխան «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանն ասաց. «Մենք ծառայություն ենք մատուցում ՀՀ քաղաքացիներին, իսկ մեր պահանջը՝ ոստիկանությունը բերել կառավարության կազմ եւ հրապարակել թվաքանակը, միտված է Հայաստանը ոստիկանական երկիր չդարձնելուն, նաեւ որ իմանանք մեկ շնչին ընկնող ոստիկանների թիվը, ինչը միջազգային չափանիշներով Հայաստանում խախտված է: Դրա մասին բազմաթիվ հրապարակումներ կան: Կարող եք մերժել առաջարկը, բայց «նամյոկ» անել, թե թշնամիներին ծառայություն եք մատուցում, կոռեկտ չէ եւ վիրավորական է»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ