News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


Որեւէ մեկը չի ժխտում Ժիրայր Սեֆիլյանի մասնակցությունն Արցախյան հերոսամարտին: Այս մասին այսօր՝ մարտի 23-ին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը: 

«Ես դատարանների որոշումները չեմ մեկնաբանում, կան համապատասխան ընթացակարգեր, եթե կողմը համաձայն չէ, կարող է դիմել հաջորդ ատյաններին»,-ասաց Վարդանյանը՝ նշելով, որ պաշտպանները կարող են դիմել Վերաքննիչ դատարան եւ մինչեւ վերջ գնալ:

Հարցին՝ արդյո՞ք սա քաղաքական հաշվեհարդար չէր իշխանությունների կողմից, Վարդանյանը կրկնեց, որ չի մեկնաբանում դատարանների որոշոումները:

Աղվան Վարդանյանը, միաժամանակ, նշեց, որ որեւէ մեկը չի ժխտում Սեֆիլյանի մասնակցությունն Արցախյան հերոսամարտին, սակայն մարդը կյանքի տարբեր փուլերում ունենում է տարբեր գործունեություններ: Ինչ վերաբերում է Սեֆիլյանի անունը պատմության դասագրքերից հանելուն, ապա, նրա խոսքով, տեղյակ չի եղել, որ նրա անունը եղել է գրքերում, որ հիմա էլ հանում են:

Անդրադառնալով անկախ Հայաստանի պատմության մեջ քաղբանտարկյալների առկայությանը, ՀՅԴ խմբակցության ղեկավարն ասաց, որ եղել են քաղբանտարկյալներ, սակայն անուններ չնշեց:

Հիշեցնենք, որ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը նախօրեին մեզ հետ զրույցում հայտարարել էր, որ Հայաստանում քաղբանտարկյալներ չեն եղել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հրապարակ». Ինչո՞ւ ուղղաթիռով
Այսինքն, իր մտքում եւ վարքում արդեն իսկ ֆիքսել է, որ ճանապարհի այդ հատվածն ադրբեջանական է, ուստի...
«Ժողովուրդ». Հայաստանում դպրոցներ են փակվում. Փաշինյանը խաբել է մաս 202
Մասնավորապես, կառավարության՝ 17․08․2023թ․ նիստում որոշում կայացվեց Լոռու մարզի համայնք Վանաձորի...
«Հրապարակ». ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն
Ա․ Սաքապետոյանը ՊԵԿ փոխնախագահն է եղել 2016-2018 թթ․՝ 2 տարի։ Նույն վարույթի շրջանակներում է...
«Ժողովուրդ». Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս
Ահազանգողները պնդում էին, որ որոշ հիվանդանոցներ չեղարկում են պետպատվերով ծառայությունները...
«Ժողովուրդ». ՀՀ իշխանությունները խուսափում են Արցախի վտարանդի իշխանությունների հետ հանդիպումներից
Ընդ որում, մեր տեղեկություններով՝ երկխոսելու այս ձախողված փորձերը Արցախի տարբեր պաշտոնյաների կողմից...
«Եկել եմ այստեղ, որ Նիկոլին կանգնեցնեմ»․ Վահագն Չախալյանն իր թիմով ակցիա է անում Կառավարության մոտ
Մենք մեր առջև գոյաբանական հարց ենք դրել, հիմա սկսվում է ազգային-ազատագրական պայքար․․․
Ամենաշատ