News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

2016թ.-ի հոկտեմբերին Վանաձորի բժշկական կենտրոնում 32-ամյա ծննդկան Հռիփսիմե Նազլուխանյանի մահվան  գործով առաջին նիստի օրը հայտնի է:

Դատական տեղեկատվական համակարգից տեղեկանում ենք, որ դատական առաջին նիստը կկայանա մարտի 27-ին Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի Ստեփանավանի նստավայրում: Դատավորն է Սուսաննա Գզոգյանն է:

Ըստ մեղադրանքի, ավագ մանկաբարձ-գինեկոլոգ Դավիթ Շահվերդյանը ներկայումս հանգուցյալ Արսեն Բալայանի հետ իրենց մասնագիտական պարտականությունների նկատմամբ անփույթ և անբարախիղճ վերաբերմունքի հետևանքով չեն իրականացրել Հռիփսիմե Նազլուխանյանի հետծննդաբերական բուժմիջոցառումները, որի հետևանքով անզգուշությամբ առաջացել է Նազլուխանյանի մահը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ ծննդկան Հռիփսիմե Նազլուխանյանը մահացել է 2016 թվականի հոկտեմբերի 18-ին Վանաձորի ԲԿ-ում: Հարուցված քրեական գործի շրջանակում նշանակված հանձնաժողովային դատաբժշկական փորձաքննության եզրակացության համաձայն՝ 32-ամյա կնոջ ծննդաբերությունից հետո մանկաբարձ-գինեկոլոգների կողմից չեն կատարվել ծննդկանի հետծննդաբերական արյունահոսության հիմնական աղբյուր հանդիսացող վնասվածքի՝ արգանդի պատռվածքի վերականգնում եւ արյունահոսության դադարեցում։ Ըստ փորձագետների՝ ծննդկանի նկատմամբ չեն կատարվել բժշկական անհրաժեշտ միջոցառումները, ինչի արդյունքում ծննդկանի մոտ արյունահոսական բարդությունները շարունակվել են ու հանգեցրել մահվան:

Գործով մեղադրանք է առաջադրվել Վանաձորի ԲԿ-ի ավագ մանկաբարձ-գինեկոլոգ Դավիթ Շահվերդյանին եւ մանկաբարձ-գինեկոլոգ Ա. Բալայանին: Վերջինս 2017թ.-ի հոկտեմբերին վթարի հետեւանքով մահացել է:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բելառուսում ձերբակալել են «ազատության» թեմայով բանաստեղծություններ գրող տղամարդու
Ուժայինները հրաժարվել են ձերբակալվածի ստեղծագործություններից հատվածներ մեջբերել, քանի որ դրանք «ատելություն ու վիրավորանք են հրահրում»...
Սանկտ Պետերբուրգի քոլեջում ուսուցիչը դասի ժամանակ կրակ է բացել դատարկ փամփուշտներով
Ուսուցիչը որոշել է իմպրովիզ անել և կրակ է բացել դատարկ փամփուշտներով: Աշակերտները վախեցել են և թաքնվել...
Փարիզում Իրանի հյուպատոսություն պայթուցիկներով ներխուժած տղամարդը բերման է ենթարկվել. ԶԼՄ-ներ
Հեռուստաալիքի տվյալներով՝ իրավախախտին հարցաքննում են BRI Հատուկ քննչական և արագ արձագանքման բրիգադի աշխատակիցները...
Դավիթ Տոնոյանի գործը չի ունեցել իրավական որևէ հիմք. Այս ամենը քաղաքական ուղիղ հրահանգի արդյունք է. փաստաբաններ
Արդեն 2 տարի և 7 ամիս է, ինչ կալանավորված է ՀՀ պաշտպանության նախկին…
Անհայտ անձը սպառնում է պայթեցնել Փարիզում Իրանի հյուպատոսությունը. լրատվամիջոց
Դրա տեղեկություններով՝ ոստիկանները փակել են մետրոյի վեցերորդ գիծը և շրջափակել շենքի շրջակայքը...
Արայիկ Հարությունյանի՝ «Մոշիկ» մականունով հայտնի խորհրդականը՝ ծեծկռտուքի մասնակից. 24news.am
Արայիկ Հարությունյանի օգնականն ու ընկերը եղել են ալկոհոլ օգտագործած վիճակում և իրենց պահել են ոչ պատշաճ…
Ամենաշատ