News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

«Միջազգային պայմանագրերի մասին» օրենքում կա դրույթ, որ դրանք պետք է լինեն հայերեն եւ/կամ օտար լեզուներով, ինչը ենթադրում է, որ կարող է լինել հնարավորություն, որ դրանք չլինեն հայերենով: Այս մասին, այսօր՝ մարտի 23-ին, ԱԺ արտահերթ նիստում «Միջազգային պայմանագրերի մասին» օրենքի նախագծի քննարկման ժամանակ նշեց ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը:

«Բանն այն է, որ կան բանկային, վարկային պայմանագրեր, որոնք կնքվում են օտար լեզվով: Այդ կազմակերպություններն ունեն իրենց ձեւաթղթերը, որը պահանջում է, որ այդ լեզվով լինի: Բացառությունը միայն այս դեպքերին է վերաբերում: Ցանկացած այլ պայմանագիր պետք է լինի նաեւ հայերենով»,-ասաց փոխնախարարը:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ այս օրինագծով միջազգային պայմանագրերի վավերացումը այսուհետեւ կլինի օրենքով, ոչ թե ԱԺ որոշմամբ:

Շավարշ Քոչարյանի խոսքով, այս օրինագիծն ունի երկու ուղղություն՝ համապատասխանեցում Սահմանադրական փոփոխություններին եւ միջազգային պայմանգրերի կնքման ընթացակարգի բարելավում:

Ըստ այդմ, ՀՀ նախագահի կողմից միջազգային պայմանագրերի հաստատումը կամ կասեցումը կարող է լինել միայն կառավարության առաջարկի հիման վրա:

Սահմանվել է կարգավորում հանրաքվեի միջոցով վերպետական միջազգային կազմակերպություններին Հայաստանի անդամակցության, ինչպես նաեւ ՀՀ տարածքի փոփոխությանը վերաբերող հարցերով միջազգային պայմանագրերի կնքման, վավերացման, կասեցման, փոփոխման համար: Ըստ այդմ, նման դեպքերում պետք է լինի հանրաքվե:

Նոր օրինագիծ. Միջազգային կառույցներին միանալու եւ ՀՀ տարածքը փոփոխելու համար անհրաժեշտ կլինի հանրաքվե անցկացնել

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ