News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Երգչուհի Կառլա Բրունին հրապարակավ աջակցություն է հայտնել ամուսնուն՝ Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզիին, որի դեմ մի շարք մեղադրանքներ են առաջադրվել, գրում է «ՌԻԱ Նովոստի»–ն։ 

«Ես հպարտանում եմ քեզնով, իմ սեր, որովետեւ դու պարզ ես, ճիշտ ես, ուժեղ ես, հպարտանում եմ, որ դիմանում ես, չնայած ամեն ինչին, չնայած ամբողջ կեղտին»,– Ինստագրամի իր էջում գրել է Բրունին։ Հաղորդագրությունը հրապարակվել է ֆրանսերենով, իտալերենով եւ անգլերենով։

Հիշեցնենք, որ 25 ժամ հարցաքննությունից հետո՝ մարտի 21-ին Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզիին մեղադրանք է առաջադրվել՝ 2007 թվականի նախագահական ընտրարշավի ֆինանսավորման գործի շրջանակներում՝  պասիվ կոռուպցիայի ղեկավարման, ընտրարշավի անօրինական ֆինանսավորման եւ լիբանանյան պետական միջոցները թաքցնելու համար։ Նախկին նախագահը կմնա ազատության մեջ, սակայն դատարանի վերահսկողության տակ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ