Ֆրանսիայի Տրեբ կոմունայում անհայտ անձը սուպերմարկետում պատանդներ է վերցրել եւ հայտարարել, որ հարում է «Իսլամական պետությանը», գրում է BFMTV–ն։
Դեպքի վայր է ժամանել 3 ուղղաթիռ, այնտեղ աշխատում են 50 ոստիկաններ: Ականատեսներից մեկը հայտարարել է, որ լսել է, թե ինչպես է անծանոթը «Ալլահ աքբար» բղավել։
Նշվում է նաեւ, որ նույն այդ ժամանակ Ֆրանսիայի Կարկասոն կոմունայում անհայտ անձը կրակ է բացել հատուկ նշանակության ջոկատի ուղղությամբ, որի արդյունքում տուժել է իրավապահ մարմինների մեկ աշխատակից։ Դեռ հայտնի չէ՝ արդյոք կապված են երկու միջադեպերը, թե ոչ։




























