News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Իրանն ու Վրաստանը հայ արտահանողների համար առավել ռիսկային երկրների շարքում են: Այս մասին են վկայում Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալության՝  ռիսկերի՝ ըստ երկրների դասակարգման տվյալները:

Լրագրողների հետ հանդիպման ժամանակ գործակալության Տնօրինության գործադիր տնօրեն, նախագահ Արմեն Շահնազարյանը, պատասխանելով NEWS.am-ի թղթակցի հարցին, թե չվճարման տեսանկյունից որ շուկաներն են առավել ռիսկային հայ գործարարների համար, նշեց, որ, ռիսկերի՝ ըստ երկրների դասակարգման համաձայն, ամենաանվտանգն են ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան, ԱՄԷ-ն, Բելգիան, Գերմանիան, Իտալիան, Լեհաստանը, Լիտվան, Կանադան, Նիդեռլանդները, Չեխիան, Չինաստանը, Ֆրանսիան եւ եվրոպական մի շարք երկրներ: Ըստ ռիսկայնության՝ երկրորդ տեղում են Եվրասիական տնտեսական միության երեք երկրները՝ Ռուսաստանը, Բելառուսը եւ Ղազախստանը, եւ, հաշվի առնելով տնտեսության զարգացման եւ որոշ չափով նաեւ բացասական մեսեջների դինամիկան՝ ԱՊՀ երկրները, ինչպես նաեւ Հնդկաստանը:

Հատկանշական է, որ հայաստանյան արտահանողների համար հարեւան Վրաստանի շուկան երրորդ աստիճանի ռիսկեր ունի, ինչպես Բուլղարիան, Բրազիլիան, Սերբիան եւ Հարավային Աֆրիկան, իսկ Հայաստանի խոշորագույն գործընկեր Իրանը դասակարգվում է որպես ռիսկերի չորրորդ աստիճանի շուկա` Տաջիկստանի, Եգիպտոսի եւ Հորդանանի հետ միասին:

Նույն դասին է պատկանում է նաեւ Ղազախստանի շուկամ: «Գործակալությունը կարեւոր նշանակություն է տալիս սպառման երկրներում ռիսկերի աստիճանին, քանի որ ապահովագրություն է տրամադրում գնորդներից. Խոսքը կոնկրետ երկրի բիզնեսի մասին է, այն մասին, թե ինչպիսին են կոնկրետ տնտեսության, կոնկրետ երկրի ռիսկերը»,- նշեց Արմեն Շահնազարյանը:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Տնտեսական ակտիվության ցուցանիշը հունվար–մարտին աճել է 14.3 տոկոսով
Արտաքին առևտրաշրջանառությունն աճել է 2.1 անգամ, որից արտահանումը՝ 2.7 անգամ, իսկ ներմուծումը՝ 75.8%–ով...
Հենց խոսում ենք կրիպտոարժույթից, բոլորը խուճապահար ասում են՝ հեսա ամեն ինչ կքանդվի. Ես այդ գծերն անցել եմ. Փաշինյան
Մեթոդական առումով սխալ է, որ ասում ենք կրիպտոարժույթ, կողքը կամ թմրանյութ է, կամ կաշառք, կամ փողերի լվացում...
ՀՀ-ում կան տասնյակ ընկերություններ, որ կանխիկ շրջանառության արդյունքում կարողանում են ձևակերպել կրիպտոակտիվ. Սարգսյան
Նա նաև նշեց, որ կան 100-ից ավելի տելեգրամյան ալիքներ, որոնք կրիպտոակտիվների...
«Ֆարմատեք» եւ Վալան Պրոֆ» ընկերություններն ազատվեցին մաքսատուրքից. Խոստանում են 18 մլրդ դրամի ներդրում
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25-ի նիստում գերակա ոլորտում…
2024 թ․ մարտին եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 741 610. ՊԵԿ
Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ հարկ վճարողների կողմից 2024 թ. մարտ ամսվա համար ներկայացված եկամտային հարկի և սոցիալական...
Կառավարության նիստի օրակարգում 35 հարց է, որից 32-ը չի զեկուցվում. Եվս մեկ հարց գաղտնի է
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարությունն այսօր...
Ամենաշատ