Ֆրանսիայում սուպերմարկետում պատանդներն ազատ են արձակվել: Հանցագործն ու ոստիկանները շարունակում են մնալ ներսում: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով Տրեբ քաղաքի քաղաքապետին, փոխանցում է «ՏԱՍՍ»-ը:
Սուպերմարկետում պատանդներ վերցնելու հետեւանքով երկու մարդ վիրավորվել է, հաղորդում է BFMTV- ն: Ինչպես նշվում է, դեպքի վայր են մեկնել արտակարգ իրավիճակների ծառայությունները: Միջադեպի արդյունքում երկու մարդ է վիրավորվել: Դեպքի առթիվ դատախազության հակաահաբեկչական ստորաբաժանումը քրեական գործ է հարուցել:




























