News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Ավագ քննիչ Միքայել Զադոյանի եւ փաստաբան Գայանե Գալոյանի մասնակցությամբ 3 հազար դոլար կաշառք պահանջելու եւ ստանալու գործով դատական նիստին, այսօր՝ մարտի 23-ին, Գայանե Գալոյանը հայտարարեց, որ կաշառք տալու մեջ մեղադրվող Բաբկեն Գասպարյանը «զազրախոս» մարդ է:

«Վկա Գասպարյան ես ձեզ հետ հանդիպման ժամանակ չեմ ասել, որ ձեր հայրն ահավոր զազրախոս եւ աննյութ մարդ է, քանի մարդու տուն է քանդել իր բամբասանքով, դուք էլ ասեցիք, որ ձեր ներկայությամբ նման բաներ չասեմ, քրեական գործից խոսեմ: Բա ինչի՞ չասեցիք, որ գումար ենք քեզ տվել, ինչի՞ եք նման բան ասում», վկա Սոս Գասպարյանին հարցրեց Գայանե Գալոյանը:

Վկան պատասխանեց, որ իրեն այդ ժամանակ գումարը չէր հետաքրքրում, իրեն իր քրեական գործն էր հետաքրքրում եւ ինքը մտածում էր  նոր փաստաբան վարձելու մասին:

«Ես հորս շատ եմ բողոքել, որ չի գալիս, չի հետաքրքրվում, քրեական գործից տեղյակ էլ չի, հետո դուք եկաք, ասեցիք, որ հորս հետ խնդիր ունեք, ես էլ որոշեցի, որ ինձ նոր պաշտպան է պետք»,-ասաց վկա Սոս Գասպարյանը:

Նշենք, որ մեկ այլ քրեական գործի շրջանակում կալանքի տակ գտնվող Սոս Գասպարյանը կաշառքի գործով ամբաստանյալ Բաբկեն Գասպարյանի որդին է: Ըստ մեղադրանքի, հենց որդուն առաջադրված մեղադրանքը վերաորակելու համար էլ Բաբկեն Գասպարյանը փաստաբան Գայանե Գալոյանի միջոցով կաշառք է տվել քննիչ Միքայել Զադոյանին:

Կաշառք վերցնելու մեջ մեղադրվող փաստաբան Գայանե Գալոյանը հայտարարեց, որ ինքն ընդհանրապես պայուսակ չի կրում, այլ փոքր դրամապանակ է կրում, եւ Սոս Գասպարյանի ցուցմունքը, որ ինքը 3000 դոլար գումարը դրել է պայուսակի մեջ, սուտ է:

Վկա Սոս Գասպարյանը իր ցուցմունքում նաեւ նշեց, որ քննիչ Միքայել Զադոյանը իր մասնակցությամբ առերեսումների ժամանակ իրեն ասել, որ իրեն նորմալ պահի, որ հանկարծ չմտածեն՝ քննիչին գումար են տվել. «Ասեց՝ քեզ նորմալ պահի, հանկարծ չմտածեն, որ փող են տվել, որ քեզ ազատ արձակեմ: Դրանից ես հասկացա, որ քննիչը ստացել է հորս տված գումարը»:

Հաջորդ դատական նիստին կշարունակվի վկա Սոս Գասպարյանի հարցաքննությունը:

Հիշեցնենք, որ ըստ մեղադրանքի՝ Բաբկեն Գասպարյանը որդու օգտին իրենց լիազորությունների շրջանակում գործողություններ կատարելու դիմաց Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի ավագ քննիչ Միքայել Զադոյանին եւ բաժնի պետի տեղակալ Բունիաթ Եղիազարյանին փաստաբան Գայանե Գալոյանի օժանդակությամբ եւ միջոցով տվել է առանձնապես խոշոր չափերով կաշառք: Գայանե Գալոյանը մեղադրվում է կաշառք ստանալուն օժանդակելու մեջ, իսկ Միքայել Զադոյանը՝ Գայանե Գալոյանի օժանդակությամբ եւ միջոցով Բաբկեն Գասպարյանից առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու մեջ:

Բաբկեն Գասպարյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, Գայանե Գալոյանին՝ ՔՕ 38-311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով, իսկ Միքայել Զադոյանին՝ ՔՕ 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով: Բաբկեն Գասպարյանը ստորագրությամբ ազատ է արձակվել, իսկ մյուս երկուսը կալանքի տակ են:

Բունիաթ Եղիազարյանի մասն անջատվել է քրգործից:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Քիչ առաջ հրավիրված էի ՔԿ կենտրոն բաժին. ինձ առաջադրվում է նոր մեղադրանք. Նարեկ Մանթաշյան
Տապալվող ռեժիմը քաղաքական հետապնդումների նոր շղթա է սկսել…
Կամբոջայում գնացքի և ավտոբուսի բախումից հետո 45 մարդ հոսպիտալացվել է
Ըստ լրատվամիջոցի՝ առնվազն հինգ տուժածների վիճակը ծանր է.
Նարեկ Սամսոնյանի ձերբակալման վերաբերյալ Թ. Թովմասյանի դիմումի հիման վրա քրեական վարույթ է նախաձեռնվել
Այսօր ստացել եմ պատասխան գրություն, որ դատախազության պետակական…
Արագածոտնում «ՎԱԶ 2106»-ը դուրս է եկել ճանապարհից և շրջվելով հայտնվել դաշտում․ վիրավորները ուսուցչուհիներ են
Մարտի 27-ին ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 10։00-ի...
Եղեգնաձորում զենքով խուլիգանություն, սպանության փորձ կատարելու վարույթով կալանավորվել է 32–ամյա բնակիչը
Ավարտվել է Եղեգնաձոր քաղաքի Շահումյան փողոցում նույն քաղաքի 32–ամյա...
«Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի 17 ծառայողների նկատմամբ կիրառվել են կարգապահական տույժեր
ՀՀ ԱՆ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկում կատարված ստուգողական...
Ամենաշատ