News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը


Մարտի 21-ին մերձմոսկովյան Վոլոկոլամսկ քաղաքի դպրոցականները դասերի ժամանակ դժգոհել էին վատ ինքնազգացողությունից՝ գլխացավերից եւ սրտխառնոցից: Դպրոց շտապօգնություն էին կանչել: Արդյունքում, չորեքշաբթի օրը Վոլոկոլամսկի կենտրոնական հիվանդանոց 57 երեխա էր տեղափոխվել, հայտնել է Մոսկվայի մարզի առողջապահության նախարար Դմիտրի Մարկովը: Մոտ 20-30 աշակերտ հիվանդանոց էր տեղափոխվել շտապ օգնության ավտոմեքենաներ, մնացածին հիվանդանոց հետազոտման էին տարել հենց ծնողները:  «Վեդոմոստի»-ին պատմել են Վոլոկոլամսկի մի քանի բնակիչները:

Դպրոցը տեղակայված է «Յադրովո» աղբանոցից 3.5-4 կմ հեռավորության վրա, Վոլոկոլամսկի բնակիչներն ավելի քան մեկ ամիս է ակտիվորեն բողոքում են՝ պահանջելով փակել աղբանոցը: Չորեքշաբթի օրը երեխաներն իրենց վատ են զգացել հենց աղբանոցից հասնող հոտերից, «Վեդոմոստի»-ին հայտնել է Վոլոկոլամսկ քաղաքի քաղաքապետ Պյոտր Լազարեւը: Նրա խոսքով՝ բժշկական օգնության են դիմում նաեւ մեծերը, սակայն տուժածների թվի մասին ստույգ տվյալներ չկան, քանի որ բժիշկները նման տեղեկատվություն չեն տրամադրում անգամ իշխանություններին:

Այն բանից հետո, երբ երեխաները տեղափոխվել են հիվանդանոց, հիվանդանոցի մոտ սկսել են գալ տեղի բնակիչները: Մի քանի ժամվա ընթացքում մոտ 200 մարդ է հավաքվել, պատմել է քաղաի բնակիր լեգ Յակիմովը: Բնակիչները պահանջել են, որպեսզի բժիշկները նշեն ստույգ ախտորոշումը, որով դպրոցականները տեղափոխվել են հիվանդանոց, սակայն բժիշկները պատասխան չեն տվել: Նրանք չեն նշել նաեւ հիվանդանոց տեղափոխված երեխաների ստույգ թիվը, ասել է Լազարեւը:

Իշխանությունները հանգստացրել են քաղաքի բնակիչներին, ինչպես կարող էին: Մոսկվայի մարզի նահանգապետ Անդրեյ Վորոբեւվն հայտնել է, որ իրավիճակը գտնվում է իր անձնական վերահսկողության ներքո, եւ երկու շաբաթից աղբանոցը պետք է փակվի:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ասել է, որ նախագահը տեղյակ է Վոլոկոլամսկում տեղի ունեցածի եւ երեխաների զանգվածային հոսպիտալացման մասին: Ռուսաստանի գլխավոր դատախազությունը Մերձմոսկվայի դատախազ Ալեքսեյ Զախարովին հանձնարարել է ստուգել Վոլոկոլամսկի քաղաքացիների՝ աղբանոցից գազերի արտանետման հետեւանքով թունավորման դեպքերի մասին հաղորդումները:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ