Ֆրանսիայում ուրբաթ լույս գիշերը անհայտ անձինք մասնագիտացված խանութից մոտ 50 միավոր զենք են գողացել: Այս մասին հայտնել է Europe 1 ռադիոկայանը:
Ռադիոկայանի տեղեկություններով՝ կողոպտիչների թիրախում է հայտնվել երկրի արեւմուտքում Ռիշ կոմունայի (Էնդր ի Լուարա դեպարտամենտ) առեւտրի կետը: Գիշերը տեղական ժամանակով ժամը 3-ին նրանք կոտրել են խանութի դուռը եւ ներս մտել:
Չնայած գործած ազդանշանային համակարգին, նրանք հասցրել են տանել 50 միավոր զենք: Չի հստակեցվում, թե հանցագործները կոնկրետ ինչ ավարով են հեռացել: