News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Սպառողների ազգային ասոցիացիայի կողմից Ծխախոտի օգտագործումը նվազեցնելու Բլումբերգի նախաձեռնությանը (Bloomberg Initiative to Reduce Tobacco Use) աջակցելու համար 2017 թ. նոյեմբերին Հայաստանի մայրաքաղաք Երեւանում անցկացվել է օդի որակի մոնիթորինգային ուսումնասիրություն` համեմատելով օդի աղտոտվածության մակարդակը այն վայրերում, որտեղ ծխելը թույլատրվում է, եւ այն վայրերում, որտեղ այն 100 տոկոսով արգելված է:

Այս առնչությամբ, տարածված հաղորդագրության մեջ ասվում է.

«Հետազատության ընտրանքում ընդգրվել են 30 ռեստորան, սրճարան եւ բար, որոնցից 5-ում ծխելը 100 տոկոսով արգելված է, 12-ում առկա են ծխողների եւ չծխողների համար հատկացված սրահներ, իսկ 13-ում ծխելը թույլատրվում է ողջ տարածքում: Հետազոտությունները անցկացվել են աշխատանքային ժամերին: Օդի աղտոտվածության վնասակար խտացումները չափելու համար օգտագործվել է SidePak Aerosol Monitor կոչվող սարքը, որն օգտագործվել է աշխարհի ավելի քան 60 երկրներում բազմաթիվ վայրերում ծխախոտի ծխի աղտոտման ազդեցությունը չափելու համար:

Այրվող ծխախոտից արտանետվում են մեծ քանակությամբ թոքերի մեջ հեշտությամբ ներթափանցող փոքրիկ եւ անտեսանելի մասնիկներ՝ PM2.5:  PM2.5 մակարդակների արդյունքները գնահատվել են՝ օգտագործելով Առողջապահության Համաշխարհային Կազմակերպության (ԱՀԿ) կողմից օդի նպատակային որակի 10 μգ/մ3 ցուցանիշը, ինչպես նաեւ ԱՄՆ շրջակա միջավայրի պահպանության գործակալության (EPA) կողմից մշակված Օդի որակի ինդեքսը (ՕՈԻ):

Հետազոտության արդյունքերի համաձայն, այն վայրերում, որտեղ ծխելը թույլատրված է ամենուրեք, գրանցվել է PM2.5-ի ծայրահեղ բարձր մակարդակ՝ միջինում 600 µգ/մ3 (միկրոգրամ մեկ խորանարդ մետրի համար), այսինքն՝ Առողջապահության Համաշխարհային Կազմակերպության կողմից (ԱՀԿ) սահմանված PM2.5-ի մասով օդի որակի չափանիշերից 60 անգամ ավելի բարձր:

Հաստատություններում, որտեղ ծխելը սահմանափակ է, ծխողների համար սահմանված տարածքներում  օդի աղտոտման մակարդակը եւս բարձր է եւ կազմում է միջինում 115 µգ/մ3 (ԱՀԿ-ի կողմից սահմանված PM2.5-ի մասով օդի որակի չափանիշերից 11.5 անգամ ավելի բարձր): Հաստատություններում, որտեղ ծխելը սահմանափակ է, անգամ չծխողների համար սահմանված տարածքներում  օդի աղտոտման մակարդակը ԱՀԿ-ի կողմից սահմանված PM2.5-ի մասով օդի որակի չափանիշներից 8.5 անգամ ավելի բարձր է (միջին 85 µգ/մ3):

Ընդհանուր առմամբ, 11 վայրերում, որտեղ ծխելը թույլատրվում է ամեն տեղ, 5 ծխելու համար եւ 1 չծխողների համար հատկացված տարածքում կատարված չափումները ցույց տվեցին, որ PM2.5 մասով ԱՄՆ Շրջակա միջավայրի պաշտպանության գործակալության կողմից սահմանված մակարդակը գերազանցվել է ավելի քան 150.5 µg/m3-ով, ինչը կարելի է դիտարկել որպես վտանգավոր:

Ծխելը ամբողջությամբ արգելված վայրերում արձանագրվել է ավելի քան 19 անգամ ցածր աղտոտման մակարդակ, քան այն վայրերում, որտեղ ծխելը թույլատրվում է ամենուրեք:

Եթե նույնիսկ հասարակական վայրում գտնվող մարդը չծխող է, շրջակայքում գտնվող ծխողները բավականին մեծ վնաս են հասցնում նրա առողջությանը: Ծխախոտի երկրորդային ծուխը պարունակում է 7000-ից ավելի քիմիական միասնություններ, որոնցից 250-ը հայտնի են որպես վնասակար, իսկ 69-ը քաղծկեղածին նյութեր, այն կարող է բավականին լուրջ խնդիրների պատճառ հանդիսանալ. նպաստել թոքերի քաղծկեղին, սրտի կամ ուղեղի կաթվածին, շնչառական օրգանների հիվանդությանը, մանուկների հանկարծամահության սինդրոմին, երեխաների շրջանում վերին շնչառական օրգանների եւ ականջային վարակներին, ծանր ասթմային:

Հետազոտության արդյունքները ցույց տվեցին, որ ծխելը արգելելու պայմաններում օդի որակը մնացել է շատ ցածր եւ մշտական «միջին»-ի միջակայքում:  Մյուս կողմից, այն վայրերում, որտեղ ծխելը թույլատրվում է ամեն տեղ, օդի որակը հիմնականում «վտանգավոր»-ի միջակայքում է, իսկ ծխելու համար սահմանված տարածքներում օդի որակը «վտանգավոր» է եւ հասնում է ավելի քան 3700 µգ/մ3-ի:

Այսպիսով՝ 2017 թվականի նոյեմբերին Երեւանում անցկացված՝ օդի որակի մոնիթորինգային ուսումնասիրության արդյունքներից կարելի է եզրակացնել, որ չծխելը դեռ չի ապահովագրում մարդկանց ծխախոտային ծխի բավականին լուրջ հետեւանքներից. մոտակայքում ծխող մարդը կարող է առողջական լուրջ խնդիրների պատճառ հանդիսանալ:

2018  թվականի հունվարի 24-ին ՀՀ առողջապահության նախարարությունը քննարկման է ներկայացրել «Ծխախոտային արտադրատեսակների օգտագործման բացասական ազդեցության նվազեցման եւ կանխարգելման մասին» օրենքի նախագիծը, որի նպատակն է կանխարգելել ծխախոտային արտադրատեսակների, ծխախոտի փոխարինիչների օգտագործումը, նպաստել ծխախոտային արտադրատեսակների, ծխախոտի փոխարինիչների օգտագործման դադարեցմանը եւ բնակչությանը պաշտպանել երկրորդային ծխի ազդեցությունից առաջացող բացասական հետեւանքներից:

Տպել
Ամենաշատ