News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Պետությանը պատկանող զգալի չափերով գույքի վատնում  կատարելու մեջ մեղադրվող՝ Արտաշատի թիվ 5 հիմնական դպրոցի տնօրեն Ռուզան Հայրապետյանը դատապարտվեց պայմանական ազատազրկման:

Ըստ մեղադրանքի՝ 16 տարի տնօրեն աշխատած Ռուզան Հայրապետյանը մի խումբ աշխատակիցների՝ աշխատանքի չներկայանալու պայմաններում ստորագրել եւ կնիքել է դպրոցի աշխատակիցների կողմից աշխատանքի ներկայանալու վերաբերյալ տաբելները, որում նշվել է, որ նրանք ներկայացել են աշխատանքի, իսկ տեղեկանքների հիման վրա պետության կողմից դպրոցից հատկացված բյուջեից վերջիններիս աշխատավարձ է տրվել: Բացի դրանից, տնօրենն իր հարսի՝ ՀՀ-ից բացակայելու պայմաններում վերջինիս հետ 2014թ. սեպտեմբերի 1-ին կնքել է պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող աշխատանքային պայմանագրի ակնհայտ կեղծ հավելված, կատարելով պաշտոնեական կեղծիք:

Արարատի եւ Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանը Ռուզան Հայրապետյանին մեղավոր է ճանաչել եւ դատապարտել 3.5 տարվա ազատազրկման՝ 2 տարի զրկելով որոշակի պաշտոններ զբաղեցնելու իրավունքից: Դատարանը, սակայն, որոշում է կայացրել պատիժը պայմանականորեն չկիրառելու մասին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը. մեղադրանք է ներկայացվել ԲԿ-ի երեք բժշկի. նախաքննությունը շարունակվում է
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննվող քրեական...
ՄԻԵԴ-ը նախնական ընդունել է Արթուր Դանիելյանի ու Արմեն Աշոտյանի գործերով գանգատները. փաստաբան
Այդ գործերն են՝ Արթուր Դանիելյանի գանգատը՝ Ալեն Սիմոնյանին ապօրինաբար քրեական պատասխանատվությունից ազատելու վերաբերյալ...
Ադրբեջանում Իրանի քաղաքացին լրտեսության մեղադրանքով է 12 տարվա ազատազրկման դատապարտվել
Պետական ​​անվտանգության ծառայության կողմից անցկացված հետաքննության ընթացքում պարզվել է, որ Գաեդի Մոհամմադ Նաջաֆը լրտեսությամբ է զբաղվել Ադրբեջանի տարածքում...
Գեղարքունիքում հայրը կասկածվում է անչափահաս դստերը ծեծելու և սեռական հարաբերություն ունենալ փորձի մեջ
Մարտի 23-ին, արտառոց դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում…
Կոլորադոյի նահանգում կործանվել է  AH-64E Apache ուղղաթիռը
Զորավարժությունների ժամանակ ամերիկյան հարվածային ուղղաթիռ է կործանվել...
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 72 դեպք. Գրանցվել է 16 ավտովթար. զոհվել է 3, վիրվորվել՝ 29 մարդ
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ մարտի...
Ամենաշատ