News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ Ամալյա Եղոյանը Բրատիսլավայում մասնակցում է Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային ինովացիոն եռօրյա համաժողովին:

Նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ «Արդյունաբերություն եւ զարգացող տնտեսություններ. արտադրության զարգացման միտումները եւ հմտությունների մարտահրավերները» թեմայով քննարկումների ընթացքում  Ամալյա Եղոյանը ներկայացրել է ՀՀ կառավարության կողմից իրականացվող այն ծրագրերը, որոնք ուղղված են պետություն- մասնավոր հատված համագործակցության ամրապնդմանը, նորարար ու տեխնոլոգիական լուծումները արտադրության զարգացած ու առաջնային ոլորտներ ուղղորդելուն,  նաեւ՝ պետության կողմից իրականացվող տեխնոլոգիական կենտրոնների ծրագրերն ու ՏՏ ոլորտի սկսնակ ընկերություններին տրամադրվող հարկային արտոնությունների շնորհիվ աշխատատեղերի ստեղծման աճի դինամիկան։

Համաժողովի շրջանակներում նախարարի տեղակալը հանդիպում է ունեցել «Ինթել» կորպորացիայի բիզնես ղեկավար Իռեն Փեթրիքի հետ։  Քննարկվել են Հայաստանում  ընկերության մասնաճյուղ հիմնելու հնարավորությունները։ Նշվել է, որ մեր երկրում կան նպաստավոր պայմաններ՝ հետազոտական լաբորատորիաներ ստեղծելու եւ ոլորտում համատեղ ձեռնարկատիրական սկզբունքներով բիզնես հիմնելու համար։

Ամալյա Եղոյանը հանդիպել է նաեւ Համաշխարհային բանկի Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային փոխնախագահ Սիրիլ Մյուլլերի եւ Հարավային Կովկասի, Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային տնօրեն Մերսի Թեմբոնի հետ։

Քննարկվել են Համաշխարհային բանկի հետ ՏՀՏ ոլորտում համագործակցության ընդլայնմանն առնչվող մի շարք հարցեր։

Պայմանավորվածություն է ձեռք բերվել համագործակցության հաջորդական քայլերը մշակել Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի ղեկավարի հետ։

Նշենք, որ Հայաստանի պատվիրակության կազմում  են նաեւ ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարի տեղակալ Էմիլ Տարասյանը, «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանը, «Ի-Վի Քոնսալթինգ» ընկերության հանրային խորհրդատվության ղեկավար Սեւակ Հովհաննիսյանը, ոլորտի այլ ներկայացուցիչներ։

Համաժողովը կազմակերպել է Համաշխարհային բանկը՝  Սլովակիայի եւ Ավստրիայի կառավարությունների հետ համատեղ:  Այն  նպատակ ունի նպաստելու ինովացիոն տեխնոլոգիաների ոլորտում տարածաշրջանային համագործակցությանը, փորձի փոխանակման միջոցով զարգացնելու տեխնոլոգիական լուծումների ներդրումը արտադրության ու արդյունաբերության  ոլորտներում։

Եռօրյա համաժողովի աշխատանքներին  մասնակցում են  Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի երկրների ինովացիոն տեխնոլոգիաների ոլորտի պետական եւ մասնավոր կազմակերպությունների, գիտահետազոտական եւ կրթական հաստատությունների, դոնոր եւ միջազգային կառույցների ներկայացուցիչներ:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Fastex-ը շարունակում է Web3 տեղեկատվական հանդիպումների շարքը Հայաստանի բլոկչեյն էմբասիում (ֆոտո)
Հիմնական թեման ապակենտրոնացված հավելվածներն էին (dApps), կրիպտոարժույթները, բլոկչեյն էկոհամակարգն ու դրա հիմքերը..
Թրամփի սոցցանցի գինը աճուրդի առաջին իսկ օրը հասել է 9 մլրդ դոլարի
Սա Թրամփի կողմնակիցների խանդավառության նշան է...
Գիտնականներբ արհեստական բանականության կիրառմամբ բարելավել են գարեջրի համը
արհեստական ​​ բանականությունը կարող է օգնել բացահայտելու մարդու՝ բույրի ընկալման հետ կապված բարդ հարաբերությունները․․․
Bloomberg. Starlink տերմինալները անօրինական կերպով վաճառվում են սև շուկայում
Դրանց մաքսանենգության ձևը, ինչպես նաև Starlink-ի ակնհայտ առկայությունը սև շուկայում ցույց են տալիս, որ...
ITHome. Չինաստանում փորձարկել են 10G արագությամբ ամենաարագ շարժական ինտերնետը
Օգտվելով նման ինտերնետից, կարելի է 8K լուծաչափով, 90 ԳԲ ծավալով երկու ժամանոց ֆիլմը  ներբեռնել ընդամենը 72 վայրկյանում
Իսպանիայի Գերագույն դատարանը դադարեցրել է Telegram-ի գործունեությունը երկրում
Telegram-ը չորրորդ ամենահայտնի մեսենջերն է Իսպանիայում
Ամենաշատ