News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Անկարայի եւ Վաշինգթոնի միջեւ բանակցությունները Patriot զենիթահրթիռային համակարգերի շուրջ չեն հանդիսանում Ռուսաստանից ձեռքբերված Ս-400–ներին այլընտրանք։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը՝ մեկնաբանելով երկրի արտաքին գործերի նախարարության հայտարարությունը, որտեղ նշված էր, որ «Թուրքիան շարունակում է ԱՄՆ–ի հետ բանակցությունները ՀՕՊ համակարգերի գնման շուրջ»։

«Չնայած այն սխալին, որ ԱՄՆ–ն գործում է Սիրիայում, նրանք դեռ մեր դաշնակիցներն են»,–ասել է նա։ 

Թուրքիայի արտաքին գործերի  նախարարության պաշտոնական ներկայացուցիչ  Համի Աքսոյն ուրբաթ՝ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել էր, որ Անկարան շարունակում է ԱՄՆ–ի եւ եվրոպական EUROSAM կոնցեռնի հետ ՀՕՊ համակարգերի գնման շուրջ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ