News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Երեւանի գլխավոր ճարտարապետ Տիգրան Բարսեղյանը  տեսել է Սասնա ծռերի աջակից  «Հաց բերող» Արթուր Սարգսյանի հիշատակը հավերժացնող հուշարձանի նախագիծը եւ չի հավանել։ Այս մասին նա ասաց NEWS.am–ի հետ զրույցում։ հիշեցնենք, որ  ճարտարապետներ Անահիտ Թարխանյանը եւ Արմինե Ղազարյանը վերջերս ներկայացրեցին հուշարձանի նախագիծը։ Այն սյուների ամբողջություն է, որոնց ծայրերը  թափանցիկ ապակիներ են։ Անահիտ Թարխանյանի մեկնաբանմամբ՝ այդ ապակին խորհրդանշում է չարությունը, որը Արթուրի հոգով դուրս է մղվում  բարության ու լույսի վերածված։  Թարխանյանն ասել էր, որ այն ներկայացնելու են քաղաքապետարան եւ ակնկալում են, որ թեկուզ տարիներ անց քաղաքապետարանը թույլ կտա այն տեղադրել Մաշտոցի պուրակում։

Երեւանի ճարտարապետ Տիգրան Բարսեղյանը մեզ հետ զրույցում ասաց՝ դեռ չի քննարկվել հարցը քաղաքապետարանում։

«Ես տեսել եմ նախագիծը, չեմ կիսում իր կարծիքը գեղագիտական պատկերացումներով։ Ես դա ասել եմ հեղինակին։ Իմ համար անընդունելի եւ ցածր գեղագիտական մակարդակով է արված այն, եւ ոչ իր տեղում տեղադրված մի աշխատանք է։ Ես սա ասել եմ հենց առաջին անգամ, երբ հեղինակը կիսվեց իմ հետ»,–ասաց Տիգրան Բարսեղյանը՝ շեշտելով, թե դեմ է այն Մաշտոցի պուրակում տեղադրելու գաղափարին։

«Արձանի գաղափարը իմ մեջ չեմ վերլուծել եւ նպատակահարմար չեմ համարում։ Երբ կներկայացվի քաղաքապետարան, կքննարկենք ու արդյունքը հայտնի կլինի։ Ես չեմ գտնում, որ այդ հուշարձանը տեղադրվի»։

Հիշեցնենք, որ Արթուր Սարգսյանը 2016 թվականի հուլիսին, երբ Սասնա ծռերը զինված գրավել էին ոստիկանության ՊՊԾ գունդը, Արթուր Սարգսյանը ճեղքելով ոստիականական պատնեշը, սնունդ էր հասցրել ծռերին։ Չնայած առողջական խնդիրներին, նրան եւս ազատազրկեցին, ինչի հետեւանքով վատթարացավ առողջությունը։  պաշտպանի եւ հանրային ճնշման ներքո Արթուր Սարգսյանը ազատ արձակվեց, սակայն օրեր անց մահացավ։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հաց բերողի» վերաբերյալ փորձաքննության կեղծ եզրակացություն տալու վարույթով նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
Փորձագիտական հանձնաժողովի հիշյալ անդամներն, իրենց տրամադրության տակ ունենալով Արթուր Սարգսյանի բժշկական փաստաթղթերի տվյալները, անտեսելով…
Պավլիկ Մանուկյանը ՔԿՀ-ից տեղափոխվել է հիվանդանոց
Ազատամարտիկ Պավլիկ Մանուկյանը «Նուբարաշեն» ՔԿՀ-ից…
«Սասնա ծռեր»-ի անդամներից Արմեն Բիլյանը երկու շաբաթ է հացադուլի մեջ է. նա 2 պահանջ ունի
Առողջական խնդիրների արդյունքում ՔԿՀ-ն պարբերաբար փորձաքննություն է անում…
Կոչ եմ անում «Սասնա ծռեր» խմբավորմանը՝ մեղսակիցը չդառնալ զինակից ընկերոջ անհիմն և անարդար դատապարտմանը. Ենիգոմշյան
Այն փաստը, որ «Սասնա ծռեր» խմբավորման գործը «վերաքննող» «դատարանը», 8 ամիսների անգործությունից և երեք կազմ փոխելուց հետո ընդամենը մի քանի օրերի...
Վերաքննիչ դատարանն անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով առաջին ատյանի որոշումը
Անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով…
Այստեղ չպատժվեն, երկնքում 100 տոկոս կպատժվեն. սպանված ոստիկանի կինը՝ «Սասնա ծռերի» գործով վճռի մասին
Ամենադաժանն այն է, որ տղաները հողի տակ են, իրենք ազատ…
Ամենաշատ