News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Վրաստանի նախագահի դուստր Աննա Մարգվելաշվիլին հանդիպել է Բելառուսի նախագահի որդու՝ Նիկոլայ Լուկաշենկոյի հետ, ով ուղեկցում է հորը Թբիլիսի կատարած պաշտոնական այցի ընթացքում, հաղորդում է Sputnik-Georgia-ն: Նախագահների երեխաները ծանոթացել են Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլիի անունից Բելառուսի նախագահի պատվին կազմակերված պետական ճաշի ժամանակ: Միջոցառման լուսանկարները հրապարակվել են Վրաստանի նախագահի կայքում:

Լուսանկարներում երեւում է, թե ինչպես են Աննան եւ Նիկոլայը սեղմում միմյանց ձեռքերը, ապա՝ իրենց հայրերի, Վրաստանի փոխվարչապետ, էկոնոմիկայի եւ կայուն զարգացման նախարար Դմիտրի Կումսիշվիլիի եւ Բելառուսի վարչապետ Միխայիլ Ռուսիի հետ միասին նստում սեղանի շուրջ:

Աննա Մարգվելաշվիլին ծնվել է 1993 թվականին: Նա Վրաստանի նախագահի դուստրն է վերջինիս առաջին ամուսնությունից: Այժմ Գեորգի Մարգվելաշվիլին ամուսնացած է դիզայներ Մակա Չիչուայի հետ, որի հետ համատեղ երկու որդի ունի:

Մարգվելաշվիլին բազմիցս վերցրել է դստերն իր հետ պաշտոնական այցերի ժամանակ, վերջին անգամ՝ այս տարվա փետրվարին Հունաստան այցելելից: Պաշտոնական այցելությունների ժամանակ իր հորը ուղեկցում է Նիկոլայ Լուկաշենկոյին, որը 13 տարեկան է: Նիկոլայը նախագահի կրտսեր որդին է: Ալեքսանդր Լուկաշենկոն նախագահի կարգավիճակում երկրորդ անգամ է այցելում Վրաստան:

Նախօրեին նախագահները բանակցություններ են վարել: Նրանք ընդգծել են երկու երկրների միջեւ առկա բարեկամական հարաբերությունները եւ համագործակցության խորացման ցանկություն հայտնել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ