News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Վթարը Գուդաուրի լեռնադահուկային հանգույցում տեղի էր ունեցել օպերատորի մեղքով, որը լարման տատանումից հետո հրահանգների համաձայն չէր գործել: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Վրաստանի էկոնոմիկայի եւ կայուն զարգացման նախարար Դմիտրի Կումսիշվիլին, փոխանցում է Sputik-Georgia-ն:

Միջադեպը տեղի էր ունեցել մարտի 16-ին Վրաստանի հայտնի լեռնադահուկային հանգստավայրում: Համակարգի՝ շարքից դուրս գալու հետեւանքով ճոպանուղու նստարանների մի մասը, որոնց վրա զբոսաշրջիկներ կային, բարձր արագությամբ ներքեւ էին սահել և բախվել միմյանց: Ոչ բոլորն էին հասցրել ժամանակին ցատկել, սակայն, բարեբախտաբար, զոհեր չկային: Տուժել է Ուկրաինայի, Ռուսաստանի, Շվեդիայի եւ Վրաստանի 11 քաղաքացի:

Տեսագրությունների շնորհիվ պարզվել է, որ մարտի 16-ին լարման տատանում է տեղի ունեցել, ինչը հանգեցրել է ճոպանուղու ընթացքի կանգնեցմանը: Դրանից հետո օպերատորը պետք է գործեր ըստ որոշակի ցուցումների: Սակայն քանի որ նա լարման տատանումներից հետո նա չէր իրականացրել իր մի շարք պարտականությունները, ճոպանուղու վրա վթար էր տեղի ունեցել:

«Օպերատորը պետք է տեղափոխեր այդ ճոպանուղին դիզելային գեներատորի վրա եւ այնուհետեւ զբոսաշրջիկներին հասցներ այնտեղ, որտեղ նրանք կարող էի իջնել նստարաններից, որպեսզի այն ճոպանուղին դատարկ լիներ: Ցավոք, այսօր գոյություն ունեցող եզրակացության համաձայն, օպերատորը սխալ է թույլ տվել: Այն, ինչ նա արել է, չի համապատասխանել հրահանգներին: Մեր եզրակացությունը կփոխանցվի Ներքին գործերի նախարարությանը, որը շարունակում է հետաքննությունը», - ասել է Կումսիշվիլին: Նա նաեւ հավելել է, որ վթարի օրը «Սադզելե» ճոպանուղու օպերատորը հեռացվել է աշխատանքից:

Գուդաուրիում տեղի ունեցած վթարի եզրակացությունը նախապատրաստվել է վրացական իշխանությունների հրավերով երկրում գտնվող ֆրանսիական Bureau Veritas միջազգային ընկերության մասնագետների կողմից: Քրեական գործը հարուցվել է Վրաստանի Քրեական օրենսգրքի 275-րդ հոդվածի համաձայն, որը երկաթուղային, ջրային, օդային կամ ճոպանուղային տրանսպորտի երթեւեկության կամ շահագործման անվտանգության կանոնների խախտում է ենթադրում: Մեղավորին մինչեւ 5 տարվա ազատազրկում է սպառնում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ոստիկանները ուժ գործադրելով բերման ենթարկեցին Տիգրանաշենի մոտ ճանապարհը փակած մի քանի քաղաքացիների
Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհի Կիրանցի հատվածը փակ է արդեն մի քանի օր...
7 մարդ է ձերբակալվել Ծիծեռնակաբերդում տեղի ունեցած միջադեպի առնչությամբ
Երեկ շուրջ 100 մարդ է բերման ենթարկվել...
ԶԼՄ. Փարիզում փլուզվել են «Մուլեն Ռուժ» կաբարեի ջրաղացի թևերը
Միջադեպի հետևանքով ոչ ոք չի տուժել․․․
Գեղարքունիքի պարեկները ապօրինի թմրաշրջանառության դեպքեր են բացահայտել
Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում մեքենայի խուզարկությամբ հայտնաբերվել է կաթուցիչ՝ լցված 3 գրամից ավելի մարիխուանայով։ 45-ամյա ուղևորի...
Դատարանը կալանել է կոռուպցիայի մեջ կասկածվող պաշտպանության փոխնախարար Թիմուր Իվանովի ունեցվածքն ու հաշիվները
Գործակալության զրուցակցի վկայությամբ, կալանվել է Թիմուր Իվանովի, նրա կնոջ, նախկին կանանց և հինգ՝ այդ թվում՝ որդեգրված, երեխաների անունով գրանցված ունեցվածքը
Բողոքի ակցիայի մասնակից կինը ոստիկանի հասցեին հնչեցրել է սեռական բնույթի հայհոյանք, ոտքերով ու ձեռքերով հարվածել  նրան
2024 թ․ ապրիլի 24-ին ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից հաղորդում է ստացվել այն մասին, որ...
Ամենաշատ