News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

«Սարատովի ավիաուղիներ» ավիաընկերությունը չեղյալ է համարել «6В-2922» Սարատով-Երեւան ամեն շաբաթ իրականացվող չվերթը, հաղորդում է «Վզգլյադ-ինֆո»-ն՝ հղում անելով թռիչքի ուղեւորներին, ովքեր ընկերության կողմից SMS հաղորդագրություն են ստացել: Ըստ վերջինիս՝ դեպի Երեւան չվերթները չեն իրականացվում մարտի 27-ից հոկտեմբերի 23-ը (ինքնաթիռները Հայաստան էին ուղեւորվում ամեն հինգշաբթի): Այս որոշումը վրդովեցրել է հայ համայնքի ներկայացուցիչներին:

Սարատովի «Կռունկ» հայկական համայնքի փոխնախագահ, տարածաշրջանի հանրային պալատի անդամ Արայիկ Քոսյանը վրդովված է «Սարատովի ավիաուղիներ» ավիաընկերության թռիչքի չեղյալ հայտարարման պատճառով: Ըստ նրա, դաշնային իշխանությունների միջամտությունը թույլ կտա շտկել իրավիճակը: «Իմ կարծիքով, հիմա անհրաժեշտ է դիմել դաշնային իշխանություններին, «Աերոֆլոտ» ընկերությանը, որպեսզի նրանք ստանձնեն այդ ուղղությամբ կատարվող չվերթները: Բացի այդ, էթնիկ հայերը դարձել են իրավիճակի պատանդ, մեծ հարց է ռուսաստանցի զբոսաշրջիկների այցը Հայաստան: Այժմ նոր սեզոն է բացվում, եւ շատ մարդիկ մեզ մոտ են նախատեսում հանգստանալ: Բանն այն է, որ Հայաստանում հանգիստը բավականին թանկ է եւ բավականին մատչելի է բարձր որակի սպասարկմամբ: Այժմ մենք կխորհրդակցենք մեր համայնքի անդամների հետ եւ հնարավոր է, որ ուղերձ պատրաստենք», - նշել է Քոսյանը: Միեւնույն ժամանակ, նա ընդգծել է, որ ավելի վաղ թռիչքները կազմակերպվում էին ձմռանը, ինչը, նրա կարծիքով, տնտեսապես աննպատակահարմար էր:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ