News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Թումանյանի քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռնարկված մեծածավալ քննչական եւ դատավարական այլ գործողությունների արդյունքում բացահայտվել է «Հայանտառ» ՊՈԱԿ «Լալվարի անտառտնտեսություն» մասնաճյուղի պահաբաժնում 68 հատ տարբեր տեսակի ծառերի ապօրինի հատման դեպք։ Մեղադրանք է առաջադրվել անտառապահին եւ ինժեներին:

Լոռու մարզային քննչական վարչության վարույթում քննված քրեական գործով իրականացված բազմակողմանի քննության արդյունքում տվյալներ են ձեռք բերվել, որ 2016-2017 թվականների ընթացքում  «Հայանտառ» ՊՈԱԿ «Լալվարի անտառտնտեսություն» մասնաճյուղի Շամլուղի անտառպետության 1-ին պահաբաժնում իրականացվել են ապօրինի ծառահատումներ՝ համապատասխան պաշտոնատար անձանց կողմից  իրենց ծառայության նկատմամբ անբարեխիղճ կամ անփույթ վերաբերմունքի հետեւանքով։  Ձեռք բերված տվյալների հիման վրա հարուցվել է նոր քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի 2-րդ մասով եւ առանձնացվել առանձին վարույթում։

Իրականացված քննության արդյունքում ապացույցներ են ձեռք բերվել, որ Շամլուղի անտառպետության 1-ին պահաբաժնի անտառապահի եւ «Լալվարի անտառտնտեսություն» մասնաճյուղի անտառպահպանության ինժեների կողմից իրենց ծառայության նկատմամբ անբարեխիղճ եւ անփույթ վերաբերմունք դրսեւորելու, պարտականությունները պատշաճ չկատարելու հետեւանքով, 2016-2017 թվականների ընթացքում ապօրինի հատվել են 68 հատ տարբեր տեսակի ծառեր՝ պետությանը պատճառելով 3.243.000 դրամի վնաս։

Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ անտառապահին եւ ինժեներին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:

Քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Սոչիի դատարանը կալանավորել է կատակերգու Գեւորգյանի սպանության մեջ կասկածվողին
Դատարանը, քննելով նյութերը, անհրաժեշտ է համարել բավարարել հետաքննության միջնորդությունը՝ տղամարդու...
Մոսկվայի մարզում կրակել են թմրավաճառին բռնող ոստիկանների վրա. ուժայիններից մեկը զոհվել է
Հոսպիտալացումից առաջ նա հասցրել է ասել, որ հարձակվողը ծեծի է ենթարկել իրեն՝ հարվածելով գլխին, մինչև ինքը կորցրել է գիտակցությունը
Եվրոպոլը ԵՄ-ի անվտանգությանը սպառնացող ավելի քան 800 հանցավոր ցանց է բացահայտել
«Եվրամիության անդամ բոլոր երկրները և Եվրոպոլի մի քանի գործընկեր երկրներ...
Էկվադորում զինված անձանց խումբը հարձակվել է մարդկանց վրա, 8 մարդ զոհվել է, ևս 8-ը՝ վիրավորվել
Առայժմ ոչ մի խմբավորում չի ստանձնել հարձակման պատասխանատվությունը
Հանցավոր աշխարհի պատրիարք Շաքրո Մոլոդոյն ազատ է արձակվել
Հանդիպումն անցել է փակ դռների հետևում...
Ամենաշատ