Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերը չի կարծում, որ ԱՄՆ-ի հետ պողպատի եւ ալյումինի ներմուծման սակագներից ազատվելու մասին բանակցությունները կարող են ավարտվել մայիսին, հաղորդում է AP-ն:
«Միացյալ Նահանգները ակնկալում է, որ մենք կավարտենք այն բանակցությունները, որոնք կսկսվեն առաջիկա օրերին, մինչեւ մայիսի 1-ը, ինձ թվում է, որ այդ ժամկետը իրատեսական չէ, հաշվի առնելով այն հարցերը, որոնք մենք պետք է քննարկենք Միացյալ Նահանգների հետ», - ԵՄ ղեկավարների գագաթաժողովից հետո մամուլի ասուլիսում ասել է Յունկերը: Նա նշել է, որ ԵՄ-ն պնդելու է, որ մաքսատուրքերից ազատումը մշտական, այլ ոչ թե ժամանակավոր բնույթ կրի: