News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Իռլանդիան արտաքսումից առաջ ռուս դիվանագետների անվտանգությունը կգնահատի,  հաղորդում է PRESS ASSOCIATION-ը:

Վարչապետ Լեո Վարադկարը հաստատել է, որ «անհատական գործողություններ» կձեռնարկվեն կասկածելի գործակալների դեմ, եւ որոշումը կարող է ընդունվել արդեն  հաջորդ շաբաթ: «Անվտանգության գնահատում կանցկացվի: Ես դա քննարկել եմ արտգործնախարարի հետ: Առաջիկա օրերին մենք որոշում կկայացնենք», - ասել է նա: Նրա խոսքով՝ ԵՄ որոշ երկրներ կարտաքսեն  ռուս դիվանագետներին կամ հետ կկանչեն իրենց դեսպաններին:

Ավելի վաղ ԵՄ ղեկավարները համաձայնել էին բրիտանական կառավարության գնահատականին ռուսական  նախկին լրտես Սերգեյ Սկրիպալի թունավորման գործով ՌԴ-ի հնարավոր պատասխանատվության եւ մեկ այլ ճշմարտանման բացատրության բացակայության մասին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ