News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Երեւանի Ազատության հրապարակում ավարտվել է «Հանուն Հայաստան պետության» ճակատի կազմակերպած հանրահավաքը։

Հանրահավաքին ելույթ ունեցան Արմեն Հովհաննիսյանը, Պետրոս Մակեյանը, Ալբերտ Բաղդասարյանը, Բագրատ Օհանջանյանը, Դավիթ Եղիազարյանը, Վոլոդյա Ավետիսյանը։ Նրանք ելույթ են ունեցել՝ քննադատելով Ժիրայր Սեֆիլյանի եւ ընկերների դատավճիռները, քննարկել են Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ իրենց անելիքները։ Որոշվել է ապրիլի 9-ից շուրջօրյա հանրահավաքների շարք սկսել, իսկ ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանը մինչեւ մարտի 31-ը շարունակելու է իր նստացույցը։

Հաջորդ հանրահավաքը կայանալու է մարտի 30-ին, ժամը 18:30-ին։

Նշենք, որ «Չեք անցկացնի» երիտասարդական նախաձեռնությունն էլ վաղը՝ մարտի 24-ին երթ է անելու «ՄերժիրՍերժին» կարգախոսով։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ