News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Հունաստանը կշարունակի Թուրքիայում ձերբակալված երկու հույն զինվորների ազատ արձակման համար երկկողմ ջանքեր գործադրել, սակայն ակնկալում է նաեւ իր եվրոպական դաշնակիցների աջակցությունը, հայտարարել է վարչապետ Ալեքսիս Ցիպրասը, հաղորդում է Reuters-ը:

Զինվորների գործը ուժեղացրել է Հունաստանի եւ Թուրքիայի միջեւ լարվածությունը: Զինվորները ձերբակալվել էին մարտ ամսին վատ եղանակային պայմաններում Թուրքիայում սահմանը անցնելուց հետո: Հունաստանը հայտարարել էր, որ զինվորները մոլորվել են եւ խնդրել  էր ազատ արձակել նրանց: Սակայն Թուրքիան նրանց լրտեսության մեջ մեղադրեց եւ կալանավորեց:

Բրյուսելում Եվրամիության գագաթաժողովում ելույթ ունենալով՝ Ցիպրասը նշել է, որ Եվրահանձնաժողովի եւ Եվրոպայի խորհրդի ղեկավարները հավաստիացրել են, որ հաջորդ շաբաթ Բուլղարիայում  բանակցությունների ժամանակ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպման ընթացքում կբարձրացնեն այդ հարցը:

«Մենք կշարունակենք մեր ջանքերը երկկողմ ուղիներով, բայց միեւնույն ժամանակ ակնկալում ենք մեր գործընկերների եւ դաշնակիցների պաշտոնական եւ բաց մոբիլիզացիան», - ասել է Ցիպրասը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ