News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Մարտի 20-ից հերթական այցով Երեւանում էր գտնվում Հայաստանի Հանրապետության կարիքներին օժանդակելու համար ձեւավորված ՆԱՏՕ-ի «Պաշտպանական կրթության զարգացման» խումբը, որում ընգրկված են ՆԱՏՕ-ի կենտրոնակայանի, Կանադայի, Չեխիայի, Լեհաստանի եւ Լիտվայի ռազմաուսումնական հաստատությունների առաջատար փորձագետներ:

Այցի նպատակն է ՀՀ պաշտպանության նախարարության կադրերի եւ ռազմական կրթության վարչության եւ ռազմաուսումնական հաստատությունների հետ 2017թ. համագործակցության ծրագրերի ամփոփումը եւ փոխգործակցության հետագա ուղիների համաձայնեցումը:

Այցի շրջանակում ՀՀ պաշտպանության նախարարությունում կայացած աշխատանքային հանդիպմանը հայկական կողմը ներկայացրել է ռազմակրթական ոլորտում իրականացված բարեփոխումները: Զեկույցներում շեշտադրվել են ուսումնական ծրագրերի վերանայման, պրոֆեսորադասախոսական կազմի վերապատրաստման, դասավանդման նոր մեթոդաբանության, ինչպես նաեւ ռազմակրթական ոլորտի օրենսդրական նախաձեռնությունների եւ բարձրագույն ռազմական կրթության համաեվրոպական Բոլոնյան գործընթացի դրույթների իրականացման հարցեր:

Մարտի 21-ից 23-ը կազմակերպվել են խորհրդատվական խմբի այցելություններ ռազմաուսումնական հաստատություններ, հանդիպումներ կրթօջախների ղեկավարության եւ ուսումնական գործընթացի պատասխանատուների հետ: Մասնավորապես` ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական, Արմենակ Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն համալսարաններում եւ ՀՀ ՊՆ ենթասպաների դպրոցում կայացած հանդիպումների ժամանակ ներկայացվել են խորհրդատվական խմբի օգնությամբ մեկնարկած առանձին նախագծերի ընթացքը, առաջիկա համագործակցությունը զինված ուժերի կարիքներին լավագույնս համապատասխանեցնելու նկատառումները:

ՀՀ ՊՆ հրամանատարաշտաբային դասընթացների պրոֆեսորադասախոսական կազմի եւ ունկնդիրների համար խորհրդատվական խումբը ներկայացրել է բանախոսություն «Արեւմտյան ռազմարվեստի հիմունքները. արեւմտյան եւ խորհրդային մոդելների համեմատական վերլուծություն» թեմայով:

 ՀՀ ՊՆ պաշտպանական ազգային հետազոտական համալսարանում հաստատության ղեկավար, գեներալ-լեյտենանտ Հայկ Քոթանջյանը եւ ուսումնական գործընթացի ու հետազոտական մասի պատասխանատուները ներկայացրել են 2017թ.-ին համալսարանի կողմից իրականացված հիմնական աշխատանքները, մասնավորապես` 2017թ. հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին ՊԱՀՀ-ում իրականացված ներգերատեսչական վերապատրաստման 4-շաբաթյա դասընթացի հիմնական արդյունքները, ինչպես նաեւ ՊԱՀՀ-ի կողմից մշակված միջգերատեսչական ձեւաչափով 8-շաբաթյա վերապատրաստման դասընթացի ծրագիրը: ՆԱՏՕ-ի փորձագետները ՊԱՀՀ-ի անձնակազմին են ներկայացրել «Ռազմավարական առաջնորդների կրթություն միջգերատեսչական համագործակցային միջավայրում» վերնագրով դասախոսություն:

ՆԱՏՕ-ի «Պաշտպանական կրթության զարգացման» խումբը ճանաչողական այցով եղել է նաեւ Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Միջուկային զենքի տեղակայման գոտին ընդլայնելու մտադրություն չունենք. ՆԱՏՕ-ի ղեկավար
ՆԱՏՕ-ի որևէ երկրում ավելի շատ միջուկային զենք տեղակայելու ծրագիր չկա...
Ուկրաինան և ՆԱՏՕ-ն քննարկել են Համատեղ վերլուծական կենտրոնի ստեղծման հարցը
Խոսքը կենտրոնի կառուցվածքի վերջնական հաստատման, ֆինանսական ծախսերի նախագծի, մարդկային ռեսուրսների ներգրավման մասին է...
Թուրքիան ՆԱՏՕ-ում. դաշինքի անկանխատեսելի թիվ 2-ը
Այն փաստը, որ Թուրքիան Ռուսաստանի հետ լավ հարաբերություններ է պահպանում...
Խավիեր Կոլոմինա. ՆԱՏՕ-ն ողջունում է Երևանի և Բաքվի միջև սահմանի սահմանազատման մասին համաձայնագիրը
Մենք ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնագիրը․․․
ՆԱՏՕ-ն Կիևին պետք է զենք մատակարարի անգամ ի վնաս իր պաշտպանունակության. Ստոլտենբերգ
Ես հստակ ակնարկել եմ, որ երբ խրախուսում եմ ՆԱՏՕ-ի երկրներին ավելի խորանալ իրենց զենքի պաշարների մեջ, վտանգ կա, որ նրանց ռազմական հնարավորությունները կկրճատվեն...
Արգենտինան ձգտում է ՆԱՏՕ-ի լիակատար գործընկերոջ կարգավիճակ ստանալ
Հանդիպել եմ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալի հետ...
Ամենաշատ