News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Մենք արշավ կմշակենք եւ մինչեւ վերջ կպայքարենք, ասել է Չինաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Խուա Չունինը՝ մեկնաբանելով  չինական ապրանքների ներմուծման համար մաքսատուրքերի սահմանման մասին ԱՄՆ-ի որոշումը, հայտնում է «Սինխուան»:

«Չինական կողմը ամերիկացի գործընկերներին կոչ է անում ռացիոնալ եւ ողջամիտ որոշումներ ընդունել», - նշել է դիվանագետը:

Մեկնաբանելով Սպիտակ տան առեւտրի հարցերով  խորհրդականի հայտարարությունը, որ Չինաստանի համար դժվար կլինի պատասխան քայլեր ձեռնարկել, Խուա Չունինը նշել է, որ ամերիկյան կողմի նման հայտարարությունները ցույց են տալիս իրավիճակի թյուրըմբռնումը, Չինաստանի վճռականության թերագնահատումը եւ իր օրինական շահերն ու իրավունքները պաշտպանելու Չինաստանի կարողությունը, ինչպես նաեւ այն գինը, որ ԱՄՆ-ն ստիպված կլինի վճարել իր կամայական գործողությունների համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ