News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի աշխատակազմի ղեկավար Սմբատ Խաչատրյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել իր՝ 2017 թ. տարեկան հայտարարագիրը:

Հայտարարագրից տեղեկանում ենք, որ Խաչատրյանը նախորդ տարի 18 միլիոն 286 հազար 560 դրամով նոր բնակարան է ձեռք բերել: Բնակարան է գնել նաեւ կինը՝ Անահիտ Կարապետյանը, բայց ավելի թանկ՝ 30 միլիոն 437 հազար դրամով: Բնակարանից բացի, նա 25 հազար ԱՄՆ դոլարով «MERCEDES–BENZ CLA 200» մակնիշի ավտոմեքենա է գնել:

Խաչատրյանի դրամական միջոցները նախորդ տարվա սկզբին կազմել են 100 հազար ամերիկյան դոլար ու 25 միլիոն դրամ, որից դոլարը մնացել է անփոփոխ, իսկ դրամը պակասել 5 միլիոնով: Կինը տարեվերջին հայտարարագրել է 75 հազար դոլար ու 13 միլիոն դրամ գումար:

Ամուսինների եկամուտները կազմել են համապատասխանաբար 18 միլիոն 780 հազար ու 22 միլիոն 680 հազար դրամ: Խաչատրյանի եկամուտները գոյացել են 12 միլիոն 800 հազար դրամ ստացված փոխառություններից ու 5 միլիոն 979 հազար դրամ աշխատավարձից, իսկ կնոջ եկամուտները՝ 3 միլիոն դրամ աշխատավարձից ու 19 միլիոն 680 հազար դրամ վարկից:

Շարունակությունը՝ թերթի այսօրվա համարում

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ