News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

Սենեգալի նախագահ Մակի Սալը խոստացել է զբաղվել երեխաների առեւանգումների եւ սպանությունների հարցով, հաղորդում է AFP-ն:

Ոստիկանության տվյալներով՝ վերջին երկու օրերի ընթացքում երկու երեխաներ են սպանվել եւ երեխաներին առեւանգելու 5 փորձ է կատարվել: Սենեգալի ԶԼՄ-ները հաղորդել են մի քանի այլ դեպքերի մասին, որոնք դեռեւս պաշտոնապես հաստատված չեն:

Մակի Սալը հայտարարել է, որ հստակ հրահանգներ է տվել այդ հանցագործներին հետեւելու եւ նրանց պատասխանատվության ենթարկելու համար: «Մենք պետք է ավելին անենք, քան անցյալում` այդ ահավոր հանցագործությունները դադարեցնելու համար», - ասել է նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ