News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Գերմանիան եւ Ֆրանսիան բրիտանական Սոլսբերիում ռուսական նախկին լրտես Սերգեյ Սկրիպալի թունավորման կապակցությամբ կհամաձայնեցնեն Ռուսաստանի դեմ հակազդման միջոցները: «Մենք ցանկանում ենք համակարգել այն գործողությունները, որոնցով պետք է արձագանքենք»,- Բրյուսելում կայացած Եվրամիության գագաթաժողովից հետո Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, հաղորդում է DW-ն:

«Ամեն դեպքում, մենք՝ Գերմանիան եւ Ֆրանսիան, միակարծիք ենք, որ բացի դեսպանի (Եվրամիության Մոսկվայում` խմբ.) հետ կանչից, այսպիսի արձագանք է անհրաժեշտ», - ասել է գերմանական կառավարության ղեկավարը: Նա նշել է, որ Եվրամիության այլ երկրները եւս մտադիր են Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ համակարգել:

Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը Եվրամիության գագաթաժողովի մասնակիցներին հանձնել է Սկրիպալի թունավորման հետաքննության արդյունքները, նշել են Մակրոնը եւ Մերկելը: Նրանց խոսքով՝ ակնկալում են, որ Բրիտանիա ժամանած Քիմիական զենքի արգելման կազմակերպության (OPCW) փորձագետների եզրակացություններից այդ արդյուքները շատ չեն տաբերվի:

«Մենք կարծում ենք, որ արդեն անցկացված փորձաքննությունը շատ մանրակրկիտ էր, եւ ոչ ոք դա կասկածի տակ չի դնում», - ասել է Մերկելը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Թերեզա Մեյը մեկնել է Սոլսբերի
Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը մեկնել է Սոլսբերի՝ ԳՀՎ ռուս նախկին գործակալ Սերգեյ Սկրիպալի եւ նրա դստեր՝ Յուլյայի թունավորման տարելիցի առիթով...
ՌԴ դեսպանությունը Լոնդոնին Սկրիպալների ճակատագրի մասին 70 նոտա եւ նամակ է ուղարկել
Լոնդոնի այս վարքագիծը հակասում է «պետությունների միջեւ քաղաքակիրթ հարաբերությունների բոլոր կանոններին»․․․
ՌԴ արտաքին հետախուզության ղեկավարը ռուս-բրիտանական հարաբերությունների վերականգնման հույս ունի
Ցանկացած պատերազմ միշտ խաղաղությամբ է ավարտվում…
Լոնդոնը գործընկերների հետ կքննարկի Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների հարցը. Մեծ Բրիտանիայի ԱԳՆ
Ռուսաստանի կառավարությունը պետք է իմանա, որ եթե այս կերպ արհամարհի միջազգային իրավունքի նորմերը, ապա հետեւանքներ կլինեն…
Պուտինը՝ Սկրիպալի գործի մասին․ Եկել են ինչ-որ մարդիկ, սկսել են թունավորել ինչ-որ անօթեւանների
Նա կրկին հերքել է այդ դեպքին Ռուսաստանի առնչությունը․․․
Պետրովի ու Բոշիրովի իրական անունները բացահայտած լրագրողը ստիպված է լքել Ռուսաստանը
Ներկայումս Կանեւը գտնվում է Մերձբալթիկայի երկրներից մեկում…
Ամենաշատ