News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Փարիզում աշխատանքային այցելությամբ գտնվող Հայաստանի արտգործնախարար, Ֆրանկոֆոնիայի նախարարական համաժողովի նախագահ Էդվարդ Նալբանդյանը հանդիպում ունեցավ ՖՄԿ-ում նախագահող Մադագասկարի արտգործնախարար Անրի Ռաբարի-Նձակայի եւ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար Միկաել Ժանի հետ։

Հանդիպմանը հանգամանալից քննարկվեցին հոկտեմբերի 7-12-ը Երեւանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի, արտգործնախարարների համաժողովի, մշտական խորհրդի, նաեւ հարակից միջոցառումների նախապատրաստական աշխատանքները։

Միկաել Ժանը, Էդվարդ Նալբանդյանը եւ Անրի Ռաբարի-Նձական մանրամասն անդրադարձան գագաթաժողովի բովանդակային հարցերին՝ ընդունվելիք փաստաթղթերին, քննարկումների գլխավոր ուղղություններին։

Մտքեր փոխանակվեցին Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գործունեության մի շարք ուղղությունների շուրջ։

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ