News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Սերժ Սարգսյանը Հանրային խորհրդի անդամների հետ հանդիպման ժամանակ գովասանքի խոսքեր է շռայլել Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանի հասցեին: «Ես պետք է առանձնահատուկ գնահատանքի խոսք հղեմ ՀԽ նախագահ Վազգեն Մանուկյանին՝ ոչ միայն կապված ՀԽ խորհրդի գործունեության եւ կայացման հետ, այլեւ մեր նորագույն պատմության մեջ նրա դերակատարման: Պարոն Մանուկյանը ...բեկումնային պահերին վարել է վարչապետի եւ պաշտպանության նախարարի պաշտոնները: ...Շատերը չեն պատկերացնում, թե ի՞նչ է նշանակում ստանձնել վարչապետի կամ պաշտպանության նախարարի պաշտոնն ու պատասխանատվությունը: ...Եվ այս առումով մեկ անգամ եւս ուզում եմ շնորհակալություն հայտնել Վազգենին ու նաեւ մեկ անգամ եւս ընդգծել, որ իմ կարծիքով` ՀԽ-ն գոնե այսօրվա տեսքը չէր ունենա, եթե չլիներ Վ. Մանուկյանի առաջնորդությունը՝ իր սուր մտքով եւ լայնախոհությամբ»:

«Ժողովուրդ» օրաթերթն առաջարկում է վերհիշել, թե նույն Սերժ Սարգսյանը տարիներ առաջ ինչպե՞ս է արտահայտվել նույն Վազգեն Մանուկյանի հասցեին:

1996թ. նախագահական ընտրություններից հետո, երբ Վազգեն Մանուկյանը կողմնակիցների հետ գրոհել էր ԱԺ շենքը, սեպտեմբերի 26-ի ասուլիսում այն ժամանակ ԱԱ նախարար Սերժ Սարգսյանն ասել էր. «Այսօր Հայաստանի պատմության մեջ խայտառակվեցինք, որովհետեւ հայերը կրակեցին հայերի վրա: Խայտառակվեցինք մի խումբ բախտախնդիրների իշխանատենչության պատճառով: Խայտառակվեցինք, որովհետեւ մի խումբ մարդիկ ամեն գնով ցանկանում են ունենալ իշխանություն, բայց, փառք Աստծո, այս խայտառակությունը արյունահեղության չվերածվեց` միայն ու միայն հանրապետության նախագահի սառնասիրտ կեցվածքի պատճառով»:

2007թ. փետրվարին էլ Սերժ Սարգսյանն իր հարցազրույցում անդրադառնալով Վազգեն Մանուկյանի՝ իշխանություններին «իդիոտ» որակավորմանը` ասել էր. «Իդիոտը ինքն է, որ չի կարողանում այս կյանքում իր տեղը գտնել եւ ամեն անգամ ավանտյուրաներով փորձում է հասնել նրան, որ իր մասին չմոռանան»:

2008թ.-ից Վազգեն Մանուկյանը Սերժ Սարգսյանի կողմնակիցն է, եւ հիմա նրա մասին առանձնահատուկ գնահատանքի խոսքեր են հնչում: Մեկնաբանությունները թողնում ենք ընթերցողներին»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Եկել եմ այստեղ, որ Նիկոլին կանգնեցնեմ»․ Վահագն Չախալյանն իր թիմով ակցիա է անում Կառավարության մոտ
Մենք մեր առջև գոյաբանական հարց ենք դրել, հիմա սկսվում է ազգային-ազատագրական պայքար․․․
Մեծ անվստահություն կա, նոր ընտրություն դրեք, եթե ընտրվեցիք,ձեր մտածածն արեք. բերքաբերցին՝ Փաշինյանին
Այսօր իշխանության նկատմամբ մեծ անվստահություն կա, չեք կարծո՞ւմ, որ պետք է...
Այո, ռիսկեր կան, մենք դրանք տեսնում ենք, բայց այդ ռիսկերը կառավարելու ձեւը առաջ գնալն է. Փաշինյանը՝ Բերքաբերում
Այսօր, երբ ես ասում եմ Բերքաբեր, ես հասկանում եմ կառուցվող տներ…
«Ժողովուրդ». Առողջապահության պետպատվերը չփոխվեց. Փաշինյանը խաբել է. մաս 201
Ընդ որում, մամուլը հաճախ է գրել այս ոլորտում շահերի բախման, կոռուպցիոն ռիսկերի մասին։ Օրինակ՝ երբ Արսեն...
«Հրապարակ». Սանահինցիները «կանկախանան»
Բանն այն է, որ դեռեւս մեկ տարի առաջ, երբ համայնքի ղեկավարն ընդդիմադիր, «Ապրելու երկիրը» ներկայացնող...
«Հրապարակ». Տավուշցիները որոշել են սպասել իշխանության քայլերին
Մեկ այլ տավուշցի էլ փոխանցեց, որ գյուղերում նրա հայտարարություններն իրարամերժ են եղել: Մասնավորապես...
Ամենաշատ