News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

«Հայկական ժամանակ. Թերթը գրում է. «Նախիջեւանում Երեւանի չափով տարածք ենք վերահսկում, այդ թվում՝ միջազգային օդանավակայանը: Այս մասին ՀԺ-ի հետ զրույցում հայտարարել է ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Միհրան Հակոբյանը: Երկու օր առաջ նա հայտարարել էր Նախիջեւանում 20 հազար հեկտար տարածքի նկատմամբ հայկական կողմի վերահսկողության մասին:

Մեզ զրույցում Հակոբյանը նշել է, որ Նախիջեւանում պաշտպանական բալանսի լուրջ փոփոխություն է եղել, իսկ օրինակ Լելե Թեփեի բարձրունքի գրավումը հակառակորդի կողմից որեւէ նշանակություն չունի:

«2014-ի գործողություններից հետո Նախիջեւանի միջազգային օդանավակայանն ու քաղաքը մեր դիրքապահների կրակային հասանելիության գոտում է հայտնվել: Թե այստեղ քանոնով չափել է պետք, որ խոսքը 20 հազար հետկարի մասին է, թե 17 հազար 230 հեկտարի մասին, դա էական չէ. 800 հեկտարը, որ շահարկվում է, ուրեմն պետք է խոսվի, որ 15,20 անգամ ավելի շատ տարածք մենք Նախիջեւանում ենք վերահսկում»»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ