News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Չնայած շատերի կարծիքով ՀՀ ապագա վարչապետի հարցն այլեւս լուծված է եւ այդ պաշտոնում լինելու է Սերժ Սարգսյանը, բայց գործող վարչապետի թիմակիցները կարծես դեռ հույսը չեն կորցնում, որ այդ պաշտոնը կառաջարկվի Կարեն Կարապետյանին:

«Ես չեմ ուզում գուշակություններ անել: Վարչապետի հարցը դեռ չի քննարկվել, վերջնական որոշում չկա: Իհարկե նա (Կարեն Կարապետյանը-խմբ) վարչապետի աշխատանքի գործատռույթը շատ լավ իրականացնում է, իմ գնահատականն էլ բարձր է նրա կատարած աշխատանքին: Տնտեսական աճի ձեռքբերումներ կան...»,-մեր թղթակցի հետ զրույցում ասել է ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Անդրայիկ Հարությունյանը, որը համարվում է Կարեն Կարապետյանի թիմակիցներից:

Մեր հարցին, թե ապրիլից, երբ վարչապետի ուսերին արտաքին քաղաքականության մասով մեծ պատասխանատվություն է դրվում, ի՞նչ եք կարծում, Կարեն Կարապետյանը կարո՞ղ է այդ պատասխանատվությունը կրել, Անդրանիկ Հարությունյանը արձագանքել է. «Այդ հարցին ես չեմ պատասխանի: Նա կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ եւս մեկ անգամ կրկնեց, որ պատրաստ է, իսկ մնացածը՝ մեկ ամիս մնաց, համբերեք»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՀՀ-ի համար սա խաղաղ և լեգիտիմ ճանապարհով տարածքային ամբողջականության վերականգնման գործընթացի սկիզբ է. Արմեն Խաչատրյան
Այսինքն վերականգնվում են Խորհրդային Միության փլուզման պահին գոյություն ունեցած սահմանները...
Ապրելու իրավունքը վերագտնելու համար պայքարել և ապստամբել է պետք․ Անանյան
Այս պնդումը հիմնված է այն գաղափարի վրա, որ յուրաքանչյուր սերունդ պարտավոր է պահպանել և փոխանցել քաղաքական...
Եթե հասարակությունը հանդուրժի այս վայրագությունը, ապա սրան կհաջորդեն արդեն քաղաքական սպանությունները․ Իշխանյան
Նիկոլ Փաշինյանն անցել է բացարձակ պետական ահաբեկչության․․․
Արարատի մարզում ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված 13 մլն 736 հազար դրամի վնասը վերականգնվել է
Քրեական վարույթով պարզվել էր, որ Ընկերության տնօրենը, 2023 թվականի սեպտեմբերի 10-ից մինչև դեկտեմբերի...
Արարատի մարզում ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված 13 մլն 736 հազար դրամի վնասը վերականգնվել է
Քրեական վարույթով պարզվել էր, որ Ընկերության տնօրենը, 2023 թվականի սեպտեմբերի 10-ից մինչև դեկտեմբերի...
«Փաստ». Կոռուպցիա կա, կոռուպցիա... և այնպես կա, որ նույնիսկ Արևմուտքն է բարձրաձայնում
Այսպես, իրավապաշտպան կազմակերպությունը ուշադրություն է դարձնում լրագրողական հետաքննությունների...
Ամենաշատ