News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

«Ժամանակ» թերթը գրում է. «ԱԻՆ-ը սկսել է ստուգումներ իրականացնել հեղուկ գազի վաճառքով զբաղվող առեւտրային կետերում, դրանց մեծ մասը դադարեցրել է գործունեությունը: Ֆորմալ հիմնավորումը անվտանգության նորմերի ապահովումն է:

Բայց ԱԻՆ մեր աղբյուրը պնդում է, որ ստուգումների հրահանգը իջեցրել է գազի Կարենը՝ նույն ինքը վարչապետ Կարեն Կարապետյանը: Վերջինս համարում է, որ Հայաստանում գազի հետ կապված ամեն ինչ պետք է իր վերահսկողության տակ լինի, ինքը դրանից եկամուտ ունենա: Իսկ հեղուկ գազի առեւտրով զբաղվողները մինչեւ այժմ մի տեսակ անտեսված էին, որովհետեւ համարվում էր, որ շրջանառության ծավալն այնպիսին չէ, որ ինչ-որ հետաքրքրություն ներկայացնի:

Մինչդեռ վերջերս այս ոլորտում աշխուժություն է նկատվել, ինչը եւ չի վրիպել վարչապետի սրատես աչքից»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ