News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել է հրաման՝ տրանսգենդերների զինծառայության արգելքի մասին՝ բացառությամբ «բացառիկ հանգամանքների»։ Այս մասին հայտնում է ՌԲԿ-ն՝ վկայակոչելով Reuters-ը։

Ըստ նախագահի հրամանագրի՝ այն զինվորները, որոնց մոտ կախտորոշվի «գենդերային դիսֆորիա» պետք է լուրջ բժշկական խնամք ստանան՝ դեղամիջոցների ու վիրաբուժության օգնությամբ, ինչը «զգալի վտանգ է պաշտպանունակության համար»։

Reuters-ը նշում է, որ Թրամփը այս որոշումը կայացնելիս առաջնորդվել է պաշտպանության նախարար Ջեյմս Մեթթիսի խորհուրդներով։ «Այս նոր քաղաքականությունը զինվորականներին թույլ կտա կիրառել հոգեկան ու ֆիզիկական առողջության կայացած չափանիշները ․․․ նույնատեսակ՝  բոլոր այն մարդկանց համար, որոնք ուզում են միանալ ու պայքարել հանուն հզորագույն ռազմական ուժի , որը երբեւէ տեսել է աշխարհը»,- ասել է նախարարը։

Այն մասին, թե որ հանգամանքներն են «բացառիկ»  համարվում  զինծառայության թույլտվության համար, ճշգրտումներ չեն արվել։ Ընդ որում Պենտագոնում արդեն հաստատել են, որ ԱՄՆ բանակը պատրաստ է կատարել նախագահի հրամանը։

Տրանսգենդերները ԱՄՆ ԶԻնված ուժերում ծառայելու իրավունք էին ստացել 2016-ի հունիսի 30-ին, նախագահ Բարաք Օբամայի համապատասխան հրամանագրով։ Սակայն 2017-ի օգոստոսին Թրամփը ստորագրել է տրանսգենդերների բանակային ծառայության արգելքը, որը պետք է վերջնականապես ուժի մեջ մտնի 2018-ի մարտին։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ