News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Հարավ-չինական ծովի վիճելի կղզիներին հարող ջրային տարածք ԱՄՆ USS Mustin DDG-89 էսկադրային ականակիրի մուտքի հետ կապված Չինաստանի արտաքին գործերի նախարարությունը կոչ է արել Վաշինգթոնին դադարեցնել «սադրիչ գործողությունները, որոնք խախտում են Չինաստանի ինքնիշխանությունը եւ սպառնալիքի տակ դնում անվտանգությունը»։ Այս մասին հայտարարել է Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Հուա Չունինը, փոխանցում է ՌԲԿ-ն։

Չունինի խոսքով, USS Mustin-ը մարտի 23-ին առանց չինական կառավարության թույլտվության մուտք է գործել Սպարտի արշիպելագին հարող ջրային տարածք։ Կղզու տարածքի նկատմամբ հավակնություններ ունեն Չինաստանը, Վիետնամը, Թայվանը, Մալայզիան, Ֆիլիպինները եւ Բրունեյը։ Reuters-ի փոխանցմամբ, ականակիրը Հարավ-չինական ծովում վիճելի կղզիներից անցել է 12 ծովային մղոնի սահմաններում։ 

USS Mustin-ը գործարկվել է 2001 թվականին: Նրա երկարությունը 155 մ է, լայնությունը` 20,5 մ, իսկ անձնակազմը՝ 380 մարդ:

Հիշեցնենք, որ հունվարին Չինաստանի ԱԳՆ-ն կրկին մեղադրել էր ԱՄՆ ռազմածովային ուժերին իր տարածքային ջրեր առանց թույլտվության մտնելու համար։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ