News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

ԱՄՆ իշխանությունները դիտարկում են չինական հեռահաղորդակցության ընկերությունների, այդ թվում՝ Huawei ընկերության արտադրանքը գնող բջջային եւ ինտերնետ կապի ամերիկյան օպերատորներին սուբսիդիաներից զրկելու հնարավորությունը, գրում է ՏԱՍՍ-ը։

ԱՄՆ իշխանությունները պնդում են, որ այնպիսի չինական ընկերություններ, ինչպիսիք Huawei-ն եւ ZTE-ն են, համագործակցում են Չինաստանի հատուկ ծառայությունների հետ։ Ավելին, սարքավորումների վրա հատուկ ծրագրեր են տեղադրվել, որոնք թույլ են տալիս օգտատերերին հետեւել։ 

The Wall Street Journal-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ հեռահաղորդակցության ոլորտի հսկաները, այդ թվում՝ Verizon-ն ու AT&T-ը հետեւել են իշխանությունների կոչին՝ հրաժարվելով Huawei-ի արտադրանքից։ Սակայն որոշ ամերիկյան պրովայդերներ դեռ շարունակում են գնել չինական արտադրության սարքեր։ 

Խոսքն այն սուբսիդիայի մասին է, որ ամերկյան իշխանությունների կողմից սահմանվել է գյուղական տարածքներում լայնամասշտաբ ինտերնետի հասանելիության ապահովման եւ էժան սակագնային պլաններ տրամադրելու համար։ 

Huawei-ը, սակայն, հերքել է, որ իրենց արտադրանքներում հատուկ ծրագրեր կան, որոնք հնարավորություն են տալիս օգտատերին հսկել։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ftNFT ֆիջիթալ սփեյսում քննարկվել է AKNEYE-ի հետ գործակցությունը և մտավոր սեփականության իրավունքը (ֆոտո)
ftNFT ֆիջիթալ սփեյսում կազմակերպվող հանդիպումները շարունակական են՝ ոլորտի արդի խնդիրներին անդրադառնալու և լուծումներ գտնելու միտումով...
Կանադացի գիտնականները սովորել են ռետինե և պլաստիկ թափոններից նավթամթերք արտադրել
Միատարր բաղադրություն ստանալու համար թիմը սառեցրել է անվադողերի մնացորդները...
Քննարկվել են Հայաստանի և Սաուդյան Արաբիայի միջև ՏՏ ոլորտում համագործակցության հնարավորությունները
Հաշվի առնելով թվային կառավարման, արհեստական բանականության ներդրման…
Ղրղզստանում իշխանությունների որոշմամբ մասնակի արգելափակվել է TikTok-ը
Մի քանի օր առաջ հանրապետության ազգային անվտանգության պետական ​​կոմիտեն նամակ էր ուղարկել․․․
Live Science. Ստեղծվել է անօդաչու թռչող սարք, որը կարող է հիշել մարդուն և հետապնդել նրան
Դրոնը կարող է 10 մետր հեռավորությունից տարբերել ցանկալի դեմքը։ Ինչու՞ է պետք կարողությունների նման...
Եգիպտոսում ծրագրավորման ոլորտի հեղինակավոր մրցույթի եզրափակիչ փուլ է անցել նաև ԵՊՀ երեք ուսանողից բաղկացած թիմը
Եզրափակչում թիմին ուղեկցում է Հայաստանից ժամանած պաշտոնական...
Ամենաշատ