News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Իրավապահ մարմինները խուզարկել են Cambridge Analytica ընկերության գրասենյակներն այն բանից հետո, երբ ստացել են Գերագույն բրիտանական դատարանի օրդերը, հայտնում է Reuters-ը։ 

Բացի այդ, գործակալության տվյալներով, Լոնդոնը պաշտոնապես դիմել է Facebook-ի հիմնադիր Մարկ Ցուկենբերգին՝ խնդրելով Կոնգրեսին պարզաբանում տալ, թե ինչպես են սոցիալական ցանցի օգտատերերի տվյալները հայտնվել Cambridge Analytica-ի ձեռքում։ 

Ավելի վաղ հայտնի է դարձել, որ Cambridge Analytica-ն հասանելիություն էր ստացել սոցիալական ցանցի 50 միլիոն օգտատերերի տեղեկատվությանը: 

Անցած շաբաթ Facebook-ն արգելափակել է սոցցանցում Cambridge Analytica բրիտանական վերլուծական ծառայությանը, որը նախընտրական ռազմավարություններ է մշակում, այդ թվում՝ մշակել է նաեւ Դոնալդ Թրամփի նախընտրական արշավի համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ