News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 17
Տեսնել լրահոսը

ՌԴ քաղաքացի 44-ամյա Կոնստանտին Չեխովսկին ԱՄՆ-ում ավելի քան 100 հազար դոլար արժողությամբ զենքի մասեր եւ զինամթերք դուրս հանելու փորձի համար դատապարտվել է 18 ամսվա ազատազրկման: Այս մասին, ինչպես հաղորդում է ՌԲԿ-ն, նշվում է ԱՄՆ-ի ներգաղթային եւ մաքսային ոստիկանության հաղորդագրության մեջ:

Չեխովսկին նաեւ տուգանվել է 100 հազար դոլարով: Ռուսաստանցուն ձերբակալել են Չիկագոյի միջազգային օդանավակայանում 2017 թվականի ապրիլին Ստոկհոլմ թռչելու փորձի ժամանակ: Չեխովսկու 11 ուղեբեռներում ոստիկանները հայտնաբերել են հրազենի մասեր, այդ թվում` ԱԿ-47 Կալաշնիկով հրացանի եւ M4 գրոհային հրացանների, զինամթերքներ, պահունակներ եւ թիրախներ: Ոստիկանությունը նշել է, որ ռուսը զենքի արտահանման թույլտվություն չուներ: Անցյալ տարի Չեխովսկին ընդունել էր իր մեղքը:

2018-ի փետրվարին ԱՄՆ-ում երկու ռուսաստանցիներ կիբեր հանցագործությունների եւ ֆինանսական տեղեկատվության գողության համար ազատազրկվել էին:

Վլադիմիր Դրինկմանին դատապարտել էին 12 տարվա ազատազրկման, Դմիտրի Սմիլյանցին՝ 4 տարվա եւ 4 ամսվա:

Հետաքննության համաձայն՝ Դրինկմանը եւ Սմիլյանցը նաեւ երեք այլ ռուսների եւ Ուկրաինայի քաղաքացու հետ 2005-2012 թվականներին խափանել էին ավելի քան 16 ընկերությունների համակարգչային  ցանցերը եւ գողացել մոտ 160 մլն բանկային քարտերի համարներ: Նրանց հասցված վնասը գնահատվում է  300 մլն դոլար:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամասիայի ոստիկանները բացահայտել են ապօրինի արդյունահանում
Ամասիայի համայնքային ոստիկանները ստացել էին տեղեկություն, որ Գտաշեն...
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 107 դեպք. գրանցվել է 4 ավտովթար. զոհվել է 1, վիրավորվել՝ 8 մարդ
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ ապրիլի...
Պատգամավորներն այցելել են Սամվել Վարդանյանին. մանրամասներ նրան շղթայված ծեծելու դեպքից
Բայց այն, ինչ տեղի է ունեցել քաղաքացու հետ ՀՀ քննչական կոմիտեից դեպի ՁՊՎ տանելու ճանապարհին, դուրս է մարդկային երևակայությունից…
«Աբովյան» ՔԿՀ կալանավորված անձ Մարիետա Խաչատրյանի գործով նախաձեռնվել է քննարկման ընթացակարգ. ՄԻՊ
Մարդու իրավունքների պաշտպանի հայտարարությունը՝ կալանավորված անձ Մարիետա Խաչատրյանի բողոքի վերաբերյալ...
Աշխատավարձերի մասին խեղաթյուրված տվյալներ ներկայացնելու մեխանիզմով շուրջ 50 մլն դրամի հարկ է թաքցվել
Նույն օրը քննչական կոմիտեի դեպոզիտ հաշվին վերոնշյալ ամբողջ գումարի չափով...
Աշտարակում գողացված ավտոմեքենան հայտնաբերվել է Փարաքարում
Արագածոտնի մարզային քննչական վարչությունում գողության հատակնիշներով նախաձեռնվել էր քրեական...
Ամենաշատ