News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ֆինլանդիայի ոստիկանությունը դիմում է ստացել Իսպանիայից Կատալոնիայի նախկին ղեկավար Կարլես Պուչդեմոնին հանձնելու մասին, հաղորդել է MTV-ն՝ վկայակոչելով Հետաքննությունների ազգային բյուրոն։ 

Նշվում է, որ ֆիննական իրավապահ մարմինները օրդերը տրամադրել են դատախազին եւ սկսել են լրացուցիչ տեղեկատվություն փոխանակել իսպանական իշխանությունների հետ։ Նշենք, որ Պուչդեմոնը մարտի 22-23-ը այցով Ֆինլանդիայում է գտնվում։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Իսպանիայի Գերագույն դատարանը Իսպանիայից հեռացած Կատալոնիայի կատավարության նախկին ղեկավար Կարլես Պուչդեմոնին եւ եւս 4 քաղաքական գործիչներին ձերբակալելու եվրոպական օրդեր է արձակել։ Գործը կապված է հոկտեմբերին Կատալոնիայում իրականացված հանրաքվեի հետ։ Պուչդեմոնը հայտարարել էր, որ մտադիր է մնալ Բրյուսելում եւ չի կարող վերադառնալ Իսպանիա, քանի որ նրան անմիջապես կձերբակալեն։ 

Ավելի վաղ եւս Գերագույն դատարանը Պուչդեմոնի ձերբակալության միջազգային օրդեր էր արձակել, սակայն 2017 թվականի դեկտեմբերին այն հետ էր կանչել։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Վեց տարի առաջ Իսպանիայից փախած Պուչդեմոնը խոստացել է Կատալոնիա վերադառնալ ընտրություններից հետո
Իսպանիայում գործում է Պուչդեմոնին ձերբակալելու օրդերը...
Իսպանիան համաներում է շնորհել կատալոնացի անջատողականներին
Մարտի 9-ին հազարավոր մարդիկ դուրս էին եկել Մադրիդի կենտրոն՝ բողոքելով կատալոնացի անջատողականների համաներման օրենքի դեմ․․․
Իսպանիայի խորհրդարանը մերժել է կատալոնյան նախկին ղեկավարների համաներման օրինագիծը
Իսպանիայի խորհրդարանը մերժել է համաներման օրինագիծը...
Իսպանիայում տեղի է ունեցել բազմահազարանոց հանրահավաք կատալոնյան նախկին ղեկավարների համաներման դեմ
Մադրիդում տեղի   է ունեցել բազմամարդ հանրահավաք...
Կատալոնիայի ղեկավարը հրաժարվել է ողջունել Իսպանիայի թագավորին
Արագոնեսը եւ Կոլաուն հրաժարվել են թագավորին ընդունած իշխանությունների հետ հերթ կանգնել․․․
Կատալոնիայի ղեկավարը հայտարարել է, որ 2023 թվականից սպասում է առաջընթացի հանրաքվեի հարցում
Պերե Արագոնեսը 2023 թվականից առաջընթաց է ակնկալում...
Ամենաշատ