News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Հայաստան ներթափանցող տաք օդային հոսանքները բախվում են Սեւ ծովի վրա առկա ցուրտ օդային հոսանքների հետ։ Այս երեւույթի արդյունքում ձեւավորվող հզոր ճակատային գոտու հետեւանքով մինչեւ մարտի 25-ի կեսօր հանրապետության տարածքում սպասվում են վտանգավոր ուժգնության քամիներ։

Շիրակում, Լոռիում, Տավուշում, Գեղարքունիքում, Սյունիքում եւ Արցախում քամու պոռթկումները կարող են հասնել 30-35մ/վրկ, Կոտայքում, Արմավիրում, Արագածոտնում, Արարատում, Վայոց Ձորում եւ Երեւանում քամու պոռթկումները կարող են հասնել 20-25մ/վրկ, որի արդյունքում հնարավոր է կոտրվեն ծառեր կամ ծառի ճյուղեր, պոկվեն տանիքներ կամ տանիքների առանձին հատվածներ, ընկնեն գովազդային վահանակներ, էլեկտրոհաղորդման գծեր եւ այլ առարկաներ։

Պայմանավորված նման վտանգավոր օդերեւութաբանական իրադրությամբ ազգաբնակչությանը եւ տնտեսվարող սուբյեկտներին կոչ են արել ցուցաբերել հնարավորինս զգոնություն։

Մարտի 25-ին շրջանների զգալի մասում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ: Օդի ջերմաստիճանը 25-ի ցերեկը կնվազի 4-5 աստիճանով։

«Հայպետհիդրոմետ»-ի տեղեկացմամբ՝ Երեւանում մարտի 25-ին սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ: Մայրաքաղաքում գիշերը կդիտվի +13+15, ցերեկը՝ +20+22 աստիճան տաքություն:

Ջերմաստիճանը մարզերում՝

Շիրակում՝ գիշերը` +6+10, ցերեկը` +11+15,

Կոտայքի լեռներում՝ գիշերը` +6+10, ցերեկը` +11+15,

Կոտայքի նախալեռներում՝ գիշերը` +9+12, ցերեկը` +19+21,

Գեղարքունիքում՝ գիշերը` +6+10, ցերեկը` +11+15,

Լոռիում՝ գիշերը` +7+12, ցերեկը` +16+21,

Տավուշում՝ գիշերը` +10+15, ցերեկը` +18+23,

Արագածոտնի լեռներում՝ գիշերը` +6+10, ցերեկը` +11+15,

Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը` +13+15, ցերեկը` +19+22,

Արարատում՝ գիշերը`+13+15, ցերեկը` +21+23,

Արմավիրում՝ գիշերը` +13+15, ցերեկը` +21+23,

Վայոց ձորի լեռներում՝ գիշերը` +6+10, ցերեկը` +11+15,

Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը` +13+15, ցերեկը` +21+23,

Սյունիքի հովիտներում՝ գիշերը` +15+20, ցերեկը` +25+28,

Սյունիքի նախալեռներում՝ գիշերը` +7+12, ցերեկը` +17+22,

Արցախում՝ գիշերը` +10+15, ցերեկը՝ +20+25:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա․ առաջիկա օրերի եղանակի տեսությունը
Ապրիլի 19-21-ի ցերեկը, 22-ին՝ գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ…
ԱՄԷ-ում գրանցվել է ամենաշատ տեղումները վերջին 75 տարվա ընթացքում
Կենտրոնի տվյալներով՝ Աբու Դաբի էմիրության արևելքում գտնվող Ալ Այն քաղաքում, որտեղ տեղակայված է ԱՄԷ-ի...
Աֆղանստանում սեզոնային անձրևների հետևանքով առաջացած ուժեղ ջրհեղեղի հետևանքով 30-ից ավելի մարդ է զոհվել
Նա հավելել է, որ մասնակի կամ ամբողջությամբ ավերվել է ավելի քան 600 տուն, ոչնչացել  է մոտ 200 գլուխ անասուն
Եղանակը Հայաստանում
Ապրիլի 12-ին հանրապետության առանձին վայրերում գիշերային ժամերին սպասվում են անձրեւներ...
Եղանակը Հայաստանում
Ապրիլի 11-ին մարզերի մեծ մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են անձրեւներ...
Այս տարվա մարտն ամենատաքն էր դիտարկումների ամբողջ պատմության մեջ
Անցած 12 ամիսը համարվում են նաև երբևէ գրանցված ամենաշոգ շրջանը...
Ամենաշատ