News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

«Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի ղեկավարությանը կաշառելու մեջ մեղադրվող Արկադի Պապյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում եւ շարունակելու է պայքարը: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Արկադի Պապյանի փաստաբան  Ամրամ Մակինյանը:

«40 օր հացադուլի մեջ գտնվելուց հետո Պապյանը գտնվում է վերականգնաման փուլում: իրեն Նա իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում եւ շարունակելու է պայքարը արդեն դատարանում »,-ասաց պաշտպանը:

Ամրամ Մակինյանը նշեց, որ գործով նախաքննությունն ավարտվել է, եւ դատախազը գործը դատարան ուղարկելու միջնորդություն է ներկայացրել:

Նշենք, որ Արկադի Պապյանը 40 օր հացադուլի մեջ էր գտնվում` բողոքելով իրեն առաջադրված նոր մեղադրանքի դեմ:

Հիշեցնենք, որ Արկադի Պապյանը դատապարտվել էր 2012 թվականին Կիսելյովսկում կատարված Իգոր Նիկոնովի սպանության համար 9 տարվա ազատազրկման: Իգոր Նիկոնովը ՌԴ հանցավոր աշխարհի հեղինակություններից էր, որը հակակրանք ու հակասություններ ունի հայազգի անձանց նկատմամբ, ինչը եւ հանդիսացել էր, ըստ դատական գործի, սպանության շարժառիթը:

Մի քանի ամսից Պապյանի ազատազրկման ժամկետն ավարտվում էր, բայց ԱԱԾ-ն կալանավայրում կոռուպցիոն բացահայտումներ արվեց, ինչի հետեւանքով Արկադի Պապյանին եւ Թամազ Ֆերոյանին անցյալ տարեվերջին նոր մեղադրանքներ առաջադրվեցին, եւ նրանք տեղափոխվեցին «Նուբարաշեն» ՔԿՀ:   

Հիշեցնենք, որ նա մեղադրվում է «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի ղեկավարությանը առանձնապես խոշոր չափերի՝ ընդհանուր առմամբ մոտ 2․5 մլն դրամի կաշառք տալու համար։ Ըստ քրեական գործի նյութերի, Արկադի Պապյանը՝ կաշառելով քրեակատարողական հիմնարկի պաշտոնյաներին, փորձել է արտոնություններ ստանալ՝ որ որոշ խցերի դռները բաց  պահվեն, թույլատրվի ազատ ելումուտ այդ խցեր, արգելված իրերի մուտքը, ալկոհոլի եւ թմրամիջոցների օգտագործումը, ինտերնետն ու բջջային կապը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եղբայրներով ծեծել են տաքսու վարորդին, վնասել մեքենան. Նրանցից մեկը դանակահարել է տաքսու կին ուղեւորին
Կենցաղային հարցերի շուրջ վիճաբանությունն ավարտվել էր դանակահարությամբ. կան ձերբակալվածներ...
Գորիսում 3 անձի նկատմամբ մահափորձի վարույթով հետախուզվող տղամարդը հայտնաբերվել և կալանավորվել է. ՔԿ
ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Գորիսի քննչական…
Բերման ենթարկված հետախուզվողի մոտ ծալովի դանակ է հայտնաբերվել
ՆԳՆ ոստիկանության ՊԾ գնդի 4-րդ գումարտակի ծառայողները...
Աբովյանում երկու կողմից փակել են մեքենայի ճանապարհը, խմբով հարձակվել ու ծեծել վարորդին, կրակել նրա ուղղությամբ. ՔԿ
ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում շարունակվում...
Քանաքեռավանի գազալցակայանում պայթյունի հանգամանքները պարզվում են քրվարույթի շրջանակում. ՔԿ-ն մանրամասնում է
2024 թվականի մարտի 16-ին՝ ժամը 19․10-ի սահմաններում, Կոտայքի մարզի Նոր...
Ֆրանսիայի Ինտերպոլի կողմից հետախուզվող Արտուշը հայտնաբերվել է «Զվարթնոց»-ում
ՆԳՆ ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի քրեական...
Ամենաշատ